• am
  • ru
  • en
Версия для печати
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 07.04.2014

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2014թ. ապրիլի 4-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի հերթական նիստը։

Օրակարգում ընդգրկված էին Ս.Սարուխանյանի Բրյուսել կատարած գործուղման հաշվետվությունը (գործուղման նպատակն էր մասնակցել «Քննելով ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տնտեսական հեռանկարների դերը» միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել 2014թ. մարտի 26-28-ը), հիմնադրամի կենտրոնների 2014թ. առաջին եռամսյակի հաշվետվությունները և գիտական-փորձագիտական խորհրդի կազմի փոփոխության հարցը։

Ս.Սարուխանյանը ներկայացրեց մարտի 26-28-ը Բրյուսել կատարած գործուղման հաշվետվությունը։ Ա.Սիմավորյանը, Ս.Սարուխանյանը, Ա.Ժամակոչյանը, Ա.Դումանյանը և Լ.Բաղրամյանը ներկայացրին «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական, Քաղաքական հետազոտությունների, Տեղեկատվական հետազոտությունների, Ուսումնական և Հրատարակչական կենտրոնների 2014թ. առաջին եռամսյակի հաշվետվությունները։

Գ.Հարությունյանը ներկայացրեց «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի անդամի թեկնածու Ա.Հարությունյանին։

Ծավալվեց ակտիվ քննարկում։ Հարցերով, կարծիքներով և առաջարկություններով հանդես եկան Գ.Հարությունյանը, Վ.Հովյանը, Ս.Սարգսյանը, Ա.Բարսեղյանը, Ա.Դումանյանը, Ա.Թավադյանը, Ա.Սիմավորյանը, Թ.Վարդանյանը, Դ.Գալստյանը, Ս.Սարուխանյանը։

EnglishРуский