• am
  • ru
  • en
Версия для печати
ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ – 2-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 07.05.2014

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ – 2-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2014թ. մայիսի 6-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ «Սառը պատերազմ – 2-ի առանձնահատկությունները» թեմայով։

Բանախոսը՝ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գ.Հարությունյանը, մի փոքր պատմական անդրադարձ կատարեց ԽՍՀՄ-ԱՄՆ «առաջին սառը պատերազմին», ապա ներկայացրեց հետսառըպատերազմյան ժամանակագրությունը՝ առանձնացնելով հարավսլավական, աֆղանական, իրաքյան, հարավօսական և սիրիական պատերազմները։ Բանախոսն անդրադարձավ նաև հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում ՆԱՏՕ ընդլայնմանը և ներկայումս Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։ Այնուհետև Գ.Հարությունյանը ներկայացրեց «նոր սառը պատերազմի» առանձնահատկությունները՝ դիտարկելով դրանք աշխարհաքաղաքական, տնտեսական և գաղափարախոսական հարթություններում։

Սեմինարի ավարտին հնչեցին բազմաթիվ տեսակետներ, հարցեր, ծավալվեց քննարկում։


EnglishРуский