• am
  • ru
  • en
Версия для печати
06.06.2014

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2014թ. հունիսի 5-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ս.Սարուխանյանի՝ 2014թ. մայիսի 22-25-ը Ստամբուլ և փոխղեկավար Ս.Սարգսյանի՝ մայիսի 25-28-ը Քիշնև կատարած գործուղումների հաշվետվությունները, ինչպես նաև ընթացիկ հարցեր։

Ս.Սարուխանյանը և Ս.Սարգսյանը ներկայացրին իրենց գործուղումների հաշվետվությունները։ Գ.Հարությունյանը ներկայացրեց «Նորավանք» ԳԿՀ գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առաջին կիսամյակի (2014թ. հունվար-հունիս) հաշվետվությունների պատրաստման վրա։

Ծավալվեց ակտիվ քննարկում։ Հարցերով, կարծիքներով և առաջարկություններով հանդես եկան Գ.Հարությունյանը, Ա.Սիմավորյանը, Ս.Սարուխանյանը, Ա.Մանուսյանը, Վ.Հովյանը։


EnglishРуский