• am
  • ru
  • en
Версия для печати
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 18.09.2014

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

2014թ. սեպտեմբերի 18-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ էր այցելել Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նորավանք» հիմնադրամի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հեռանկարները։

Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը «Նորավանք» հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը հանդես եկավ «Մերձավոր Արևելքի հայ համայնքները. հեռանկարներ և ռազմավարություն» թեմայով զեկուցմամբ։ Նա մանրամասն ներկայացրեց տարածաշրջանի հայ համայնքներում ներկայումս նկատվող դրական և բացասական միտումները։ Զեկուցողը նշեց, որ թեև Մերձավոր Արևելքի հայ համայնքները շահեկանորեն տարբերվում են Սփյուռքի մյուս համայնքներից ազգային դիմագծի պահպանմամբ, այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի հայ համայնքների առջև ներկայումս կանգնած են լուրջ մարտահրավերներ։ Որպես հիմնական մարտահրավերներից մեկը նշվեց տարածաշրջանում ընդհանրապես քրիստոնյա փոքրամասնության վտանգված լինելու հանգամանքը։ Զեկուցման ընթացքում որպես Մերձավոր Արևելքի հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերներ քննարկվեցին նաև Մերձավոր Արևելքից հայերի արտագաղթի, խառնամուսնությունների, համայնքների ֆինանսական կորողությունների նվազման, տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացման և այլ հիմնահարցեր։

Փոլ Հայդոստյանը մանրամասն խոսեց Մերձավոր Արևելքի հայկական համայնքների հեռանկարների և ռազմավարական խնդիրների մասին։

Զեկուցումից հետո ծավալվեցին ակտիվ հարցուպատասխան և քննարկում։

Հանդիպման ավարտին «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի որոշմամբ վերապատվելի Փոլ Հայդոստյանն ընտրվեց «Նորավանք» հիմնադրամի գիտական-փորձագիտական խորհրդի անդամ։


EnglishРуский