• am
  • ru
  • en
Версия для печати
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԵՎ Է.Ա. ՂԱԶԱՐՅԱՆԻ «ԳՆԴԱՊԵՏԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ 22.12.2014

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԵՎ Է.Ա. ՂԱԶԱՐՅԱՆԻ «ԳՆԴԱՊԵՏԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

2014թ. դեկտեմբերի 18-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցան Եվրասիական փորձագիտական ակումբի Երկրորդ ամենամյա ժողովը և Կլոր սեղան՝ «Եվրասիական ինտեգրման հրատապ հարցերը» թեմայով։

Ակումբի նիստի շրջանակներում տեղի ունեցավ Է.Ա. Ղազարյանի (հեղինակ և կազմող) «Գնդապետը և նրա ժամանակը» գրքի (7.29 MB) շնորհանդեսը ։

Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ընթացող առավել հրատապ քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացները, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին։

Եվրասիական փորձագիտական ակումբի նիստին և Կլոր սեղանին մասնակցեցին ինչպես Ակումբի անդամները, այնպես էլ քաղաքական և հասարակական գործիչներ, քաղաքագետներ և տնտեսագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ և լրագրողներ։

Միջոցառումը համատեղ կազմակերպվել էր «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծաբանական հասարակական կազմակերպության և «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից։







EnglishРуский