• am
  • ru
  • en
Версия для печати
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-ՈՒՄ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ 09.03.2015

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-ՈՒՄ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

2015թ. մարտի 5-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար՝ «Հայագիտությունը ԱՄՆ-ում. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով։ Զեկուցումով հանդես եկավ Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գևորգ Բարդակչյանը։

Բանախոսը համեմատություն անցկացրեց ամերիկյան և եվրոպական հայագիտական կենտրոնների միջև՝ նշելով, որ, եթե Եվրոպայում հայագիտությունը որոշակիորեն վայելում է պետական հովանավորություն, ապա ԱՄՆ-ում հայագիտական կենտրոնները զուրկ են նման աջակցությունից։ Այնուհետև պարոն Բարդակչյանն անդրադարձավ ԱՄՆ-ում հայագիտական կենտրոնների ձևավորման և զարգացման պատմությանը, հատուկ կանգ առավ ներկայումս ԱՄՆ հայագիտական կենտրոնների գործունեության ուղղությունների, առկա խնդիրների, գործունեության համակարգվածության, ինչպես նաև Հայաստանի գիտական հաստատությունների հետ կապերի ու համագործակցության վրա։

Զեկուցմանը հաջորդեցին հարցուպատասխան և քննարկում։


EnglishРуский