• am
  • ru
  • en
Версия для печати
18.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԻ ՇՈՒՐՋ

2015թ. մարտի 17-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար՝ «Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության մոդելի շուրջ» խորագրով։ Զեկուցումով հանդես եկավ Կարեն Ադոնցը (Մոսկվա)։

Բանախոսը ներկայացրեց համաշխարհային տնտեսության մեջ նորագույն ժամանակաշրջանում նկատվող միտումները, ժամանակակից տնտեսական մոդելներն աշխարհում, այնուհետև տվեց Հայաստանի տնտեսական վիճակի բնութագիրը, անդրադարձավ նրա զարգացման հեռանկարներին։ Բանախոսը կարևորեց նաև ժողովրդագրական իրավիճակի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և այլ ցուցիչների բարելավումը՝ նշելով դրա համար անհրաժեշտ ռեսուրսներն ու նախադրյալները, ինչպես նաև Սփյուռքի դերն ու հնարավորությունները Հայաստանի տնտեսական զարգացման գործում։

Զեկուցումից հետո ծավալվեց քննարկում թեմայի շուրջ։


EnglishРуский