• am
  • ru
  • en
Версия для печати
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 30.03.2015

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2015թ. մարտի 27-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին «Տարածաշրջանի ուղեղային կենտրոնները» հետազոտական նախագծի ընթացիկ աշխատանքների, «Նորավանք» ԳԿՀ կենտրոնների և գիտական-փորձագիտական խորհրդի 2015թ. առաջին եռամսյակի հաշվետվությունները և ընթացիկ հարցեր։

Ս.Սարգսյանը ներկայացրեց «Տարածաշրջանի ուղեղային կենտրոնները» հետազոտական նախագծի ընթացիկ աշխատանքների հաշվետվությունը։ Ա.Սիմավորյանը ներկայացրեց «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի 2015թ. առաջին եռամսյակի հաշվետվությունը, Ս.Սարգսյանը՝ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի, Ա.Ժամակոչյանը՝ Տեղեկատվական հետազոտությունների և Ուսումնական կենտրոնների, Լ.Բաղրամյանը՝ Հրատարակչական-տեղեկատվական կենտրոնի, Վ.Հովյանը՝ գիտական-փորձագիտական խորհրդի հաշվետվությունները։

Ծավալվեց ակտիվ քննարկում։ Հարցերով, կարծիքներով և առաջարկություններով հանդես եկան Գ.Հարությունյանը, Կ.Վերանյանը, Ս.Սարգսյանը, Լ.Բաղրամյանը, Վ.Հովյանը, Ա.Սիմավորյանը, Ս.Մարտիրոսյանը, Է.Էլբակյանը, Դ.Գալստյանը, Ա.Ժամակոչյանը, Ա.Բարսեղյանը, Ա.Հարությունյանը։


EnglishРуский