• am
  • ru
  • en
Версия для печати
09.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ (տեսանյութ)

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և Եվրասիական փորձագիտական ակումբը մայիսի 22-ին «Նորավանքյան ընթերցումների» շրջանակում անցկացրին Կլոր սեղան երիտասարդ միջազգայնագետների, տնտեսագետների և քաղաքագետների համար «Հայաստանը, Եվրասիական ինտեգրումը և գլոբալ մարտահրավերները» թեմայով։

Զեկուցումներով հանդես եկան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, սոցիալական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը։

Զեկույցով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, ով դասախոսություն կարդաց «Տեղեկատվական գործողություններ. պատմություն և արդիականություն» թեմայով։

Բանախոսը նշեց, որ տեղեկատվական պատերազմներն ու գործուղությունները և դրանց նշանակությունը ժամանակակից քաղաքականությունում այսօր լայն քննարկումների տեղիք են տալիս։ Պատմական էքսկուրս կատարելով Հին Հունաստան՝ Գ.Հարությունյանը ներկայացրեց ներկայիս «տեղեկատվական իրողությունների» էվոլյուցիան։

Դասախոսությունն ամբողջությամբ (ռուսերեն լեզվով) դիտեք ստորև։




Руский