• am
  • ru
  • en
Версия для печати
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԳՈՎԱԶԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 17.07.2015

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԳՈՎԱԶԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ուսումնական և կրթական ծրագրերի համատեքստում ս.թ. հուլիսի 17-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցան «Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով ամառային դպրոցի եզրափակիչ դասախոսությունները։


Դասախոսությամբ հանդես եկան ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ. Արթուր Աթանեսյանը` «Բանակի և զինծառայողների իմիջը սոցիալական գովազդներում» թեմայով, «Նորավանք» ԳԿՀ Ուսումնական կենտրոնի ղեկավար Աննա Ժամակոչյանը՝ «Պրոպագանդայի և մանիպուլյացիայի բացահայտումը մեդիատեքստերում. մեթոդաբանական սկզբունքներ» թեմայով և «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետներ Դիանա Գալստյանն ու Լիլիթ Հակոբյանը՝ «Ադրբեջանի հակահայ ինֆոքաղաքականության առանձնահատկությունները» զեկույցով։


Երեք դասախոսություններին էլ հետևեցին ակտիվ հարցուպատասխան և քննարկումներ։


Վերջում ունկնդիրներին հանձնվեցին «Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» ամառային դպրոցի մասնակցի վկայականներ։


EnglishРуский