• am
  • ru
  • en
Версия для печати
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 28.07.2015

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2015թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին Տեղեկատվական հետազոտությունների, Ուսումնական և Հրատարակչական-տեղեկատվական կենտրոնների 2015թ. առաջին կիսամյակի հաշվետվությունները։

Ա.Ժամակոչյանը ներկայացրեց Տեղեկատվական հետազոտությունների և Ուսումնական կենտրոնների 2015թ. առաջին կիսամյակի հաշվետվությունները։ Լ.Բաղրամյանը ներկայացրեց Հրատարակչական-տեղեկատվական կենտրոնի 2015թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը։

Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետներ Դիանա Գալստյանն ու Լիլիթ Հակոբյանը, Ուսումնական կենտրոնի փորձագետ Տաթևիկ Քարաուղլանյանը և «Նորավանք» ԳԿՀ կայքի պատասխանատու խմբագիր Անահիտ Հարությունյանը ներկայացրին 2015թ. առաջին կիսամյակի իրենց գործունեության հաշվետվությունները։

Ծավալվեց ակտիվ քննարկում։ Հարցերով, կարծիքներով և առաջարկություններով հանդես եկան Գ.Հարությունյանը, Վ.Վարդանյանը, Ա.Բարսեղյանը, Ա.Սիմավորյանը, Ա.Ժամակոչյանը, Լ.Բաղրամյանը, Ս.Սարգսյանը, Տ.Քարաուղլանյանը, Ա.Հարությունյանը։


EnglishРуский