• am
  • ru
  • en
Версия для печати
12.11.2015

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2015թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հիմնադրամի գործադիր տնօրեն Գ.Հարությունյանի, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ, ավագ փորձագետ Վ.Ագլյանի և հիմնադրամի փորձագետ Ջ.Մելիքյանի արտասահմանյան գործուղումների հաշվետվությունները, «Նորավանք» ԳԿՀ և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ համատեղ հայտարարած հասարակագիտական միջգիտակարգային ոլորտներում նորարարական և հասարակական հնչեղություն ունեցող նախագծերի մրցույթի ընթացքը, այլ հարցեր։

Գ.Հարությունյանը, Վ.Ագլյանը և Ջ.Մելիքյանը ներկայացրին համապատասխանաբար՝ հոկտեմբերի 8-15-ը Հռոդոս և Աթենք, հոկտեմբերի 10-17-ը՝ Նյու Յորք և հոկտեմբերի 26-27-ը՝ Թբիլիսի կատարած իրենց գործուղումների հաշվետվությունները։ Այնուհետև Գ.Հարությունյանը ներկայացրեց վերոհիշյալ մրցույթի ընթացքը և հիմնադրամի գործունեության հետ կապված ընթացիկ այլ հարցեր։

Ծավալվեց ակտիվ քննարկում։ Առաջարկություններով հանդես եկան Գ.Հարությունյանը, Ա.Թավադյանը, Ա.Սիմավորյանը, Ա.Ժամակոչյանը, Վ.Ագլյանը, Վ.Հովյանը, Տ.Քարաուղլանյանը, Ջ.Մելիքյանը։


EnglishРуский