• am
  • ru
  • en
Версия для печати
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ 12.04.2016

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

2016թ. ապրիլի 8-ին «Նորավանք» ԳԿՀ-ն Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ կազմակերպել էր գիտաժողով՝ «Տարածաշրջանային անվտանգության հարցերը եվրասիական ինտեգրման համատեքստում» խորագրով, որին մասնակցում էին հիմնադրամի փորձագետները, հրավիրյալ մասնագետներ, լրագրողներ։

Բացման խոսքով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գ. Հարությունյանը։ Զեկուցողներն անդրադարձան ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական իրավիճակի սրմանը, դրա ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության վրա, վերջինիս տեղեկատվական բաղադրիչին, ԵԱՏՄ երկրների միջև իրականացվող երիտասարդական ծրագրերին։

Զեկուցումներից հետո ծավալվեց քննարկում։


EnglishРуский