«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
2016թ. մայիսի 2-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին խորհրդի և հիմնադրամի խորհրդականների կազմերի ընդլայնման հարցը, Դավիթ Սարգսյանի՝ «Հայրենական և միջազգային առաջատար ԶԼՄ-ները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշման դիսկուրսում (2010-2015թթ.)» թեմայով թեկնածուական ատենախոսության քննարկումը, «Նորավանք» ԳԿՀ Ուսումնական ծրագրերով նախատեսված Նորավանքյան ընթերցումների 2016թ. երկրորդ փուլի ծրագիրը, ընթացիկ հարցեր։
Գ. Հարությունյանը ներկայացրեց «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի անդամության, ինչպես նաև հիմնադրամի խորհրդականի թեկնածուներ պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանին, արտակարգ և լիազոր դեսպան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանին, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանին և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ռոման Կարապետյանին։
Վ. Հովյանը ներկայացրեց Դավիթ Սարգսյանի՝ «Հայրենական և միջազգային առաջատար ԶԼՄ-ները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշման դիսկուրսում (2010-2015թթ.)» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։
Վ. Աթոյանը ներկայացրեց «Նորավանք» ԳԿՀ Ուսումնական և կրթական ծրագրերով նախատեսված դասընթացների շրջանակներում անցկացվող Նորավանքյան ընթերցումների 2016թ. երկրորդ փուլի ծրագիրը։
Ծավալվեց ակտիվ քննարկում։ Հարցերով, կարծիքներով և առաջարկություններով հանդես եկան Գ. Հարությունյանը, Ա. Բարսեղյանը, Վ. Աթոյանը, Վ. Հովյանը, Վ. Ագլյանը, Խ. Քարաուղլանյանը։