• am
  • ru
  • en
Версия для печати
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ 02.06.2016

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ


2016թ. մայիսի 30-31-ին և հունիսի 1-ին «Նորավանք» ԳԿՀ-ում մեկնարկեց «Ուսումնական և կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպում» ծրագրի երկրորդ փուլով նախատեսված «Ազգային անվտանգության հարցեր» խարագիրը կրող եռօրյա դասընթացը։



Մայիսի 30-ին դասախոսություններով հանդես եկան.


«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը («Ազգային անվտանգություն. մարտահրավերներ և կրիտիկական ոլորտներ»),










Արտակարգ և լիազոր դեսպան, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը («Դիվանագիտությունը որպես ազգային անվտանգության բաղադրիչ»),








«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Աթոյանը («Ուղեղային կենտրոններ և ազգային անվտանգություն»)։








Մայիսի 31-ին
դասախոսություններով հանդես եկան.

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ռոման Կարապետյանը («Անվտանգության հիմնախնդիրները Իրանի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում»),









«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար Արեստակես Սիմավորյանը («Սփյուռքի գիտական հանրության ներուժի անհատական և ինստիտուցիոնալ մակարդակները»),









«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ, Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար Վահրամ Հովյանը («Հայկական սփյուռք. անվտանգության մարտահրավերները»)։








Հունիսի 1-ին
դասախոսություններով հանդես եկան.


«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը («Կիբեռանվտանգություն և կրիտիկական հանգույցների պաշտպանություն»),









ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը («Մեդիատեքստերի բովանդակային վերլուծություն»),










ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արմեն Մանվելյանը («Նավթի գների ազդեցությունը անվտանգային դինամիկայի վրա Հարավային Կովկասում և Մեծ Մերձավոր Արևելքում»)։









Բոլոր դասախոսություններին հետևեցին ակտիվ հարցուպատասխան և քննարկումներ։



EnglishРуский