• am
  • ru
  • en
Версия для печати
20.06.2016

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» (տեսանյութ)

2016թ. մայիսի 30-31-ին և հունիսի 1-ին «Նորավանք» ԳԿՀ-ում մեկնարկեց «Ուսումնական և կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպում» ծրագրի երկրորդ փուլով նախատեսված «Ազգային անվտանգության հարցեր» խորագիրը կրող եռօրյա դասընթացը։

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր «Կիբեռանվտանգություն և կրիտիկական հանգույցների պաշտպանություն» զեկուցման մեջ ներկայացրեց կիբեռանվտանգության ամենալուրջ թեմաներից մեկը, որը դեռ զարգացման փուլում է գտնվում և շատ դեպքերում դրա վտանգներն ավելի քիչ են ընկալվում, քան պետք է։ Խոսքը ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին է։