• am
  • ru
  • en
Версия для печати
13.10.2016

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2016թ. հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հիմնադրամի գործադիր տնօրեն Գ.Հարությունյանի 2016թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը Ռոդոս և Աթենք, խորհրդի անդամ Ջ.Մելիքյանի 2016թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Ռոդոս և հիմնադրամի փոխտնօրեն Վ.Աթոյանի 2016թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 3-ը ՌԴ Աբրամցևո շրջան կատարած գործուղումների հաշվետվությունները։

Գ.Հարությունյանը, Ջ.Մելիքյանը և Վ.Աթոյանը համապատասխանաբար ներկայացրին իրենց գործուղումների հաշվետվությունները։

Ծավալվեց ակտիվ քննարկում։ Հարցերով, կարծիքներով և առաջարկություններով հանդես եկան Ջ.Մելիքյանը, Գ.Հարությունյանը, Դ.Սարկիսյանը, Վ.Հովյանը։


EnglishРуский