• am
  • ru
  • en
Версия для печати
03.11.2016

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2016թ. նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վ.Աթոյանի, Հայագիտական կենտրոնի ղեկավար Ա.Սիմավորյանի և Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վ.Ագլյանի 2016թ. հոկտեմբերի 23-30-ը ՉԺՀ կատարած գործուղման հաշվետվությունը, ընթացիկ հարցեր։

Վ.Աթոյանը, Ա.Սիմավորյանը և Վ.Ագլյանը ներկայացրին 2016թ. հոկտեմբերի 23-30-ը ՉԺՀ կատարած իրենց գործուղման հաշվետվությունը։ Վ.Հովյանը ներկայացրեց «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի կազմի ճշգրտման հարցը։

Ծավալվեց ակտիվ քննարկում։ Հարցերով, կարծիքներով և առաջարկություններով հանդես եկան Գ.Հարությունյանը, Վ.Հովյանը, Խ.Քարաուղլանյանը, Կ.Վերանյանը, Ա.Սիմավորյանը, Վ.Աթոյանը, Վ.Ագլյանը։




EnglishРуский