• am
  • ru
  • en
Версия для печати
ԿՈՆՏԵՆՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Դ.Սարկիսյանի և Ա.Մարջանյանի ելույթները «Նորավանք»-ի սեմինարում) 21.11.2016

ԿՈՆՏԵՆՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Դ.Սարկիսյանի և Ա.Մարջանյանի ելույթները «Նորավանք»-ի սեմինարում)

2016թ. նոյեմբերի 18-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացավ սեմինար՝ «Կոնտենտ վերլուծությունը և դրա կիրառությունը միջազգային հարաբերությունների հետազոտության մեջ» թեմայով, զեկուցող՝ «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Դավիդ Սարկիսյան։ Սեմինարին մասնակցեցին հիմնադրամի փորձագետներն ու գիտխորհրդի անդամները, ոլորտի մասնագետներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։

Զեկուցողը ներկայացրեց կոնտենտ վերլուծության մեթոդաբանությունը, դրա իրականացման փուլերը, կիրառելիությունը միջազգային հարաբերություններում: Քննարկվեցին ռուս-գերմանական հարաբերությունների 2005-2016թթ. երկկողմ փաստաթղթերի և 2014-2016թթ. Ա.Մերկելի ելույթների կոնտենտ վերլուծության արդյունքները:

Սեմինարին զեկուցմամբ հանդես եկավ նաև Հայաստանում էներգետիկ հարցերով ՄԱԿ ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ «Բառերի տիեզերք. Google N-grams և բառերի օգտագործման հաճախականությունը» թեմայով: Ներկայացվեցին Google N-gram և Google Trends գործիքները, քննարկվեցին դրանց ընձեռած հնարավորությունները մեծածավալ տվյալների վերլուծության համար: Նշվեց հայալեզու Google N-gram կորպուսի բացակայության բացասական հետևանքների մասին:

Բանախոսների ելույթներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում, հնչեցին հարցեր երկու զեկուցումների վերաբերյալ:


EnglishРуский