• am
  • ru
  • en
Версия для печати
28.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2016թ. նոյեմբերի 25-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացավ սեմինար՝ «Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի հայեցակարգը» թեմայով։ Զեկուցմամբ հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ Ուսումնական կենտրոնի խորհրդական, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Խաչատրյանը։ Սեմինարին մասնակցեցին հիմնադրամի փորձագետներն ու գիտխորհրդի անդամները, ոլորտի մասնագետներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։

Ռ.Խաչատրյանը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի հայեցակարգի նպատակներն ու խնդիրները, բովանդակային հենքը՝ շեշտադրելով դրա կարևորությունը համահայկական գիտակրթական հարթակի ստեղծման և Սփյուռքի հետ կապի ամրապնդման հարցում։

Զեկուցումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում մասնակիցների միջև Հայկական հանրության կրթության զարգացման շուրջ:


EnglishРуский