• am
  • ru
  • en
Версия для печати
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ 06.11.2017

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

2017թ. նոյեմբերի 3-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար՝ «Հայ-չինական հարաբերությունների հեռանկարները» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության դիվանագետներ, հայաստանյան ակադեմիական-փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։

Զեկուցումներով հանդես եկան հիմնադրամի խորհրդական, ՀՊՏՀ Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ. Աշոտ Թավադյանը, հիմնադրամի խորհրդական, ՀՊՏՀ Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Աշոտ Թևիկյանը, հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը և Չինաստանի հայ համայնքի ղեկավար Մհեր Սահակյանը։

Զեկուցողներն անդրադարձան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության համատեքստում հայ-չինական համագործակցության հեռանկարներին, հայ-չինական տնտեսական երկխոսության հնարավորություններին՝ ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափի տեսանկյունից։

Սեմինարի ավարտին ծավալվեց ակտիվ քննարկում։



EnglishРуский