• am
  • ru
  • en
Версия для печати
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ-ՈՒՄ 03.10.2018

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային էներգետիկ անվտանգության հարցեր։ Կողմերը կարծիքներ փոխանակեցին Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման և զարգացման էական պոտենցիալի առկայությանը վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում ծավալված բանավեճը ցույց տվեց երկու պետությունների մոտեցումների ընդհանրությունը էներգաանվտանգության ապահովման ոլորտում։ Կողմերը քննարկեցին նաև հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման և զարգացման հնարավորությունները գիտության և էներգետիկ անվտանգության ոլորտներում։



EnglishРуский