• am
  • ru
  • en
Версия для печати
ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ 04.12.2018

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

2018թ. դեկտեմբերի 3-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Միջոցառմանը մասնակցում էին հիմնադրամի փորձագետները, հասարակական-քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների աշխատակիցներ։

Սեմինար-քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին Սպիտակի երկրաշարժի աղետալի հետևանքների, դրանց պատճառների, խորհրդային մյուս հանրապետություններից, այլ երկրներից, ինչպես նաև Սփյուռքից ծանր վիճակում հայտնված Հայաստանին ցուցաբերված օգնության մասին։ Մասնակիցները խոսեցին նաև այդ ժամանակահատվածում տեղի ունեցող քաղաքական գործընթացների, ապատեղեկատվության և ընդհանրապես՝ տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացման հրամայականի վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ ծավալվեց ակտիվ քննարկում, հնչեցին տարբեր կարծիքներ։



EnglishРуский