• am
  • ru
  • en
Версия для печати
ՔՐԴԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ 12.05.2025

ՔՐԴԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ

Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) հայտարարել է իր լուծարման և Անկարայի հետ ավելի քան 40 տարի տևած զինված հակամարտության ավարտի մասին, հաղորդում է Rudaw-ն։

Համապատասխան որոշումը կայացվել է կուսակցության համագումարում մայիսի 5-7-ը։

«ՔԲԿ 12-րդ համագումարը հավաքվել է իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչով և գնահատել նրա կողմից համագումարին ներկայացված հեռանկարներն ու առաջարկները: ՔԲԿ 12-րդ համագումարի արդյունքների և դրա ընթացքում կայացված որոշումների մասին մանրամասն տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի մոտ ապագայում», - NTV-ն մեջբերում է համագումարի հայտարարությունից հատվածներ:

www.iravunk.com