
ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԴԵՄ. Իսրայելյան լրատվամիջոցներ
Իսրայելյան լրատվամիջոցների պնդմամբ, Իսրայելը եւ Հունաստանը մշակում են «Պոսեյդոնի զայրույթ» կոդային անվամբ գործողության ծրագիրը Հյուսիսային Կիպրոսի դեմ։ Օպերացիայի նպատակներն են.
Արգելափակել Թուրքիայից եկող ուժեղացումները Հյուսիսային Կիպրոսում,
չեզոքացնել Հյուսիսային Կիպրոսում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը,
ոչնչացնել հետախուզական և հրամանատարական կենտրոնները,
վերացնել կղզում Թուրքիայի ռազմական ներկայությունը,
վերականգնել Կիպրոսի Հանրապետության (Հարավային Կիպրոս) ինքնիշխանությունը ողջ կղզում։
Այս լուրը լուրջ նախազգուշացում դարձավ տարածաշրջանում հնարավոր նոր սրման մասին և գրավեց միջազգային հանրության ուշադրությունը։