• am
  • ru
  • en
Версия для печати
ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՄԵՆԱՀԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ 14.08.2025

ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՄԵՆԱՀԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Հայաստանի Արտաշատ քաղաքում պեղումների ընթացքում լուրջ արդյունքներ են գրանցվել։

«Արմենպրես»-ի «Գիտության շաբաթ» փոդքասթ նախագծի շրջանակներում այս մասին հայտնել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ նշելով, որ Արտաշատի պեղումներն իրականացվում են հայ-գերմանական արշավախմբի կողմից։

«Արշավախումբը գեոֆիզիկական շատ մեծ հետազոտություն իրականացրեց, ինչը նշանակում է սքանավորել տարածքը, տեսնել թե հողի տակ ինչ է գտնվում, նոր գնալ պեղումների։ Շատ մեծ մակերեսներ ներառվեցին։ Արդյունքում արդեն 3 տարի է՝ պեղվում է մի կառույց, որը, պարզվեց,եկեղեցի է՝ բնական գիտությունների մեթոդներով 4-րդ դարի սկզբով թվագրվող։ Դա հնագիտորեն փաստագրված ամենավաղ եկեղեցին է Հայաստանում։ Շատ հավանական է, որ պատմական այն գործընթացները, որոնք մենք գիտենք մեր սկզբնաղբյուրներից, իրենց, այսպես ասած, միսն ու արյունն են ստանում հնագիտության միջոցով»,-մանրամասնել է Բոբոխյանը։

Նրա խոսքով, բացի այդ, Արտաշատը՝ որպես մայրաքաղաք, շատ մեծ առնչություններ է ունեցել և պատմամշակութային գործընթացների «վկա է», որոնք պեղումներն ի հայտ են բերում։

168.am