• am
  • ru
  • en
Версия для печати
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ 2 ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ 15.08.2025

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ 2 ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց: Այս մասին հայտնում են Կարապետյանի փաստաբանական թիմի անդամները:

Այդպիսի որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։

Կարապետյանի փաստաբանը հայտնեց, որ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկած առկա է առաջին կոչի վերաբերյալլ մեղադրանքում, իսկ Կարապետյանին առաջադրված մյուս մեղադրանքներում, ըստ դատարանի, բացակայում է հիմնավոր կասկածը:

Պաշտպանական կողմը վաղը կդիմի ՀՀ Վերաքննիչ դատարան, հատուկ վերանայման բողոք է ներկայացնելու:

www.iravunk.com