
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ. Մելիք-Շահնազարյան
Վերջին տարիներին հաճախ է քննարկվում Հայաստանի արտաքին վեկտորի հարցը՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ գոյություն ունեցող հակամարտության համատեքստում։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ Հայաստանը հաճախ հայտնվում է երկու կենտրոնների մրցակցության միջուկում, եւ սա բերում է մի քանի հիմնական լուրջ ռիսկերի։
— Նախ՝ շրջափակում է ռազմավարական անկախության հնարավորությունները։ Երկրորդ՝ խոսքը նաեւ անվտանգության մասին է: Եթե մրցակցությունը սրվում է՝ տարածաշրջանը կարող է վերածվել սահմանամերձ դաշտի կամ բեւեռացված քաղաքականության հարթակի, ինչը լուրջ վտանգ է խաղաղությանը։ Երրորդ՝ քաղաքականություն ներգրավված արտաքին գործոնները կարող են խեղաթյուրել ընտրական խաղի կանոնները։
Այսպիսով, արտաքին մրցակցությունը կարող է ե՛ւ առաջարկել հնարավորություններ (մեկնարկել արտաքին ռեսուրսներով զարգացման նախագծեր), ե՛ւ սրել ներքին բաժանումները։
Դիանա Մանուկյան
www.iravunk.com