• am
  • ru
  • en
Версия для печати
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐՆ Է 07.12.2025

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐՆ Է

37 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11։41-ին, ուժգին երկրաշարժը ցնցեց Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները՝ էպիկենտրոնի անունով կոչվելով Սպիտակի երկարաշարժ։

Աղետին զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ անօթեւան մնացին, Սպիտակ քաղաքը հողին հավասարվեց։ Մեծապես տուժեցին Լենինականն (Գյումրի) ու Կիրովականը (Վանաձոր), ավերվեցին գործարաններ ու ֆաբրիկաներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, տուժեցին ենթակառուցվածքներ:

Ավերիչ երկրաշարժը, որն էպիկենտրոն Սպիտակում հասավ 9-10 բալ ուժգնության, տեւեց կես րոպե՝ զգացվելով նաեւ Երեւանում եւ Թբիլիսիում։

Ամբող աշխարհից օգնության շտապեցին ավերակների տակ հայտնված տասնյակ հազարավոր մարդկանց։

www.iravunk.com