Լույս է տեսել
03.09.2007
Սեմինար՝ իրանական գիտական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ
Ս.թ. սեպտեմբերի 3-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար «Իրանը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Աքբար Ջոուքարը, Իրանի տարբեր բուհերի և գիտական կենտրոնների մի շարք ներկայացուցիչներ։
Հիմնական զեկուցողը՝ «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գ.Հարությունյանը, իր խոսքում հիմնականում անդրադարձավ միջազգային արդի փուլի բնորոշ առանձնահատկություններին, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի խաղացած դերակատարությանը։
Իր խոսքում ՀՀ-ում ԻԻՀ փոխդեսպանը գոհունակություն հայտնեց նման հանդիպումների կազմակերպման և հիմնադրամի ու դեսպանության միջև համագործակցության կապակցությամբ։
Սեմինարն անցավ ակտիվ քննարկումներով ու հարցուպատասխանով։









