• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ՉԱՐՉՅԱՆԻՆ. Մայր Աթոռ 19.06.2021

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ՉԱՐՉՅԱՆԻՆ. Մայր Աթոռ

Մայր Աթոռը հայտարարությամբ է հանդես եկել՝ Արմեն Չարչյանի ձերբակալության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Մամուլից տեղեկացանք, որ ձերբակալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն տիար Արմեն Չարչյանը՝ նույն կենտրոնում տեղի ունեցած հանդիպման հայտնի ձայնագրության փաստի հիմքով:

Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին եւ գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող եւ իրավունքները ոտնահարող գործողություններից»:

www.iravunk.com


Возврат к списку


 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре