• am
  • ru
  • en
Версия для печати
10.12.2018

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

Руский

   

«21-րդ ԴԱՐ» N 5, 2018

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն

Արդի աշխարհակարգի փոփոխությունն ընթանում է տուրբուլենտ և հիբրիդային, ոչ գծային օրինաչափությունների ենթարկվող ռեժիմով, և նման գործընթացներում մեծ է «անորոշությունների» բաժինը [1-3]։ Ի դեպ, դասական ֆիզիկայի օրենքներին չենթարկվող քվանտային ֆիզիկայի երևույթները բացատրելու նպատակով ֆիզիկոս Շրյոդինգերը ժամանակին ստեղծել էր իր հայտնի «անորոշությունների սկզբունքը»։ Պատահական չէ, որ արդի իրողություններն ադեկվատ ըմբռնելու համար այսօր շրջանառության մեջ է մտնում «քվանտային քաղաքականություն» եզրը, քանի որ իրողությունների մի զգալի մասն արդեն չի ենթարկվում դասական քաղաքագիտության կանոններին։ Աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների մասնակցությունը Նախիջևանի շուրջ ընթացող զարգացումներում վկայում է այն մասին, որ դրանք նույնպես ենթարկվում են գլոբալ հարթությունում իշխող բարդությունների տրամաբանությանը։ Այստեղից հետևում է, որ Հայաստանին ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին արդյունավետ արձագանքելը հնարավոր է միայն այն պարագայում, երբ դրանք ադեկվատ են ընկալվում, ինչը հնարավոր է միայն ժամանակային և տարածական «տրիադաների» կանոնների վրա հիմնված վերլուծաբանական համալիր մեթոդների կիրառման պարագայում, և այդ խնդրին մենք դեռ կանդրադառնանք։

Վերոնշյալի համատեքստում փորձենք դիտարկել Նախջևանի խնդիրը։ Անցյալի նախադեպերի համատեքստում հիշենք, որ 1849-1917թթ. Նախիջևանը (ինչպես և Սուրմալուն) գտնվում էր Էրիվանի մարզի, իսկ 1918-1920թթ.՝ Հայաստանի Առաջին հանրապետության կազմում։ Սակայն 1920թ. հուլիսին Նախիջևան մտավ 11-րդ Կարմիր բանակի Կովկասյան գունդը, ձևավորվեց հեղկոմ, որն էլ հայտարարեց Նախիջևանը խորհրդային հանրապետություն։ Հեղկոմն առաջարկեց Առաջին հանրապետության ղեկավարներին բանակցություններ սկսել, սակայն նրանք հրաժարվեցին և հարձակում ձեռնարկեցին մարզի ուղղությամբ։ Վերջինս ձախողվեց, իսկ օգոստոսի 10-ին հեղկոմի նախագահ Բակտաշևը զեկուցեց Ադրբեջանի Ժողկոմխորհի նախագահ Նարիմանովին, որ Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի անքակտելի մասը։


ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ (116 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր