• am
  • ru
  • en
Версия для печати
29.06.2014

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ 2012-2013ԹԹ. ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   

«Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2012-2013թթ.» տվյալները վերաբերում են համապատասխանաբար 2011-2012թթ. վիճակագրությանը

ՀՀ ԱՎԾ տարեգիրք

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2011թթ.՝ ըստ հիմնական ապրանքախմբերի

ՀՀ ԱՎԾ տվյալներով, 2011թ. ՀՀ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $5.4 մլրդ, որի զգալի մասը ($4.1 մլրդ) բաժին է ընկել ներմուծմանը. համապատասխանաբար արտահանման չափաբաժինը հաշվվել է շուրջ $1.3 մլրդ։ 2011թ. դրությամբ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ, ըստ երկրների հաշվարկի, ԱՊՀ անդամ երկրներին բաժին է ընկել շուրջ $270 մլն, այլ երկրներ արտահանվել են ընդհանուր առմամբ շուրջ $1.07 մլրդ ապրանքախմբեր1։ ՀՀ ներմուծման ցուցանիշներում ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է $1.20 մլրդ, իսկ մնացյալ երկրներից ներմուծվել են ընդհանուր առմամբ $2.9 մլրդ-ի ապրանքախմբեր։

ՀՀ ընդհանուր արտահանման ցուցանիշում, ըստ ապրանքախմբերի հաշվարկի, զգալի է առաջին հերթին հանքաքարի, խարամի և մոխրի ապրանքախմբի մասնաբաժինը` $287.4 մլն։ Այս ապրանքախմբի ճնշող մասը՝ $287.3-ը, բաժին է ընկնում այլ երկրներ կատեգորիային։ Հաջորդաբար բարձր է նաև բնական կամ արհեստական մարգարտի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների ապրանքախմբի տեսակարար կշիռը՝ $196 մլն, որի զգալի հատվածը ($167 մլն) կրկին բաժին է ընկել այլ երկրներ կատեգորիային։ Համեմատաբար բարձր է եղել նաև ոգելից և ոչ ոգելից ըմպելիք և քացախ ապրանքամբի մասնաբաժինը՝ $147 մլն։ Այս ապրանքախմբի մեծ մասը ($121 մլն), արտահանվել է ԱՊՀ երկրներ։ 2011թ. արտահանվել են $134 մլն սև մետաղներ, որը բաժին է ընկել միայն այլ երկրներ կատեգորիային։ Բարձր է նաև պղնձի և դրանից պատրաստված իրերի ապրանքախմբի արտահանման մասնաբաժինը ($120.5 մլն), որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է այլ երկրներ։

ՀՀ ներմուծման մեջ ամենաբարձր մասնաբաժինը կազմել է հանքային վառելանյութերի, նավթի ու նավթամթերքի, բիտումային միջոցների ապրանքախումբը՝ $806 մլն, որի $439 մլն-ն ներմուծվել է ԱՊՀ երկրներից, իսկ մնացած $367 մլն-ն՝ այլ երկրներ-ից։ Հաջորդաբար բարձր է նաև միջուկային ռեակտորների, կաթսաների, սարքավորումների և մեխանիկական հարմարանքների ապրանքախմբի բաժինը՝ $334 մլն, որի մեծ հատվածը՝ $298 մլն, բաժին է ընկել այլ երկրներ-ին։ Վերջինիս բարձր ցուցանիշով հաջորդում է վերգետնյա տրանսպորտի միջոցների և դրանց մասերի ապրանքախումբը՝ $313 մլն, որի ճնշող մասը (շուրջ $281 մլն) ներմուծվել է այլ երկրներ-ից։ ՀՀ ներմուծման մեջ հաջորդաբար բարձր է եղել նաև էլեկտրական մեքենաների, սարքավորումների, դրանց մասերի, ձայնագրող ապարատների ապրանքախմբի չափաբաժինը՝ $232 մլն, որի մեծ մասը ($207 մլն) բաժին է ընկնում կրկին այլ երկրներ-ին։

2011թ. ՀՀ-ն ընդհանուր առմամբ արտահանել է $1.334 մլրդ ապրանքատեսակ, որի գրեթե կեսը՝ շուրջ $607 մլն, բաժին էր ընկնում ԵՄ-ին։ ԵՄ երկրներից իրենց բարձր ցուցանիշներով առանձնացել են Գերմանիան և Բուլղարիան, որոնք համապատասխանաբար ՀՀ-ից ներմուծել են $158 և $152 մլն ապրանքատեսակներ։ Բարձր են եղել նաև Նիդեռլանդների ($117 մլն), ինչպես նաև Իսպանիայի ($83 մլն) համապատասխան արդյունքները։ ԵՄ արտահանման ցուցանիշին հետևում է այլ երկրներ կատեգորիան. դեպի այլ երկրներ ՀՀ արտահանումն ընդհանուր վերցրած $459 մլն է. բարձր ցուցանիշներով առանձնացել են Իրանը՝ $106 մլն ապրանքատեսակ, ԱՄՆ-ը՝ $101 մլն։ Համեմատաբար բարձր են եղել նաև Կանադայի ($70 մլն) և Վրաստանի ($62 մլն) արդյունքները։ ԱՊՀ երկրներ արտահանվել է ընդհանուր առմամբ $268 մլն ապրանքատեսակ, որի ճնշող հատվածը՝ $222 մլն, բաժին է ընկել ՌԴ-ին։

2011թ. ՀՀ-ն ներմուծել է ընդհանուր $4.145 մլրդ ապրանքատեսակ, որոնք գրեթե հավասարապես են բաշխվել ըստ առանձնացված հիմնական կատեգորիաների։ ԱՊՀ-ից ներմուծվել է $1.208 մլրդ ապրանքատեսակ, ԵՄ-ից՝ $1.167 մլրդ, իսկ այլ երկրներ-ից՝ $1.768 մլրդ։ ԱՊՀ-ից ներմուծված ապրանքատեսակների զգալի մասը բաժին է ընկնում ՌԴ-ին ($890 մլն), համեմատաբար բարձր է եղել նաև Ուկրաինայի ցուցանիշը՝ $232 մլն։ ԵՄ-ից իրենց բարձր ցուցանիշներով առանձնացել են Գերմանիան ($245 մլն), Իտալիան ($170 մլն), ինչպես նաև Բուլղարիան ($102 մլն)։ Այլ երկրներ կատեգորիայից աչքի են ընկել Չինաստանը ($404 մլն), Թուրքիան ($240 մլն), Իրանը ($217 մլն) և ԱՄՆ-ը ($147 մլն)։

ՀՀ ԱՎԾ-ն տվյալներ է ներկայացնում ՀՀ արտահանման ու ներմուծման մեջ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռների վերաբերյալ։ Այսպես. ՀՀ արտահանման մեջ, ըստ հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշռի հաշվարկի, համեմատաբար բարձր ցուցանիշներ են արձանագրել ՌԴ-ն ու Գերմանիան՝ համապատասխանաբար 16.7 և 11.8%։ Բուլղարիան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը (11.4%)։ 4-6-րդ դիրքերը հաջորդաբար զբաղեցրել են Նիդեռլանդները, Իրանն ու ԱՄՆ-ը։ ՀՀ ներմուծման մեջ, ըստ հիմնական գործընկերների տեսակարար կշռի արդյունքների, 1-2-րդ դիրքերը զբաղեցնում են ՌԴ-ն և Չինաստանը, որոնց հաջորդում են Գերմանիան ու Թուրքիան։

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2013թ.

2012թ. ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ $5.6 մլրդ, որի զգալի մասը՝ $4.2 մլրդ, բաժին էր ընկնում ներմուծմանը, իսկ արտահանումը հաշվվել է շուրջ $1.3 մլրդ։ ԱՊՀ երկրներ արտահանվել է $336.6 մլն-ի, ներմուծվել՝ $1.334 մլրդ-ի ապրանքատեսակ։ ԵՄ երկրներ արտահանվել է $511 մլն ապրանքատեսակ, ներմուծվել՝ $1.124 մլրդ-ի։

ՀՀ արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշռում անհամեմատ զգալի է ՌԴ ցուցանիշը՝ 20.2%։ Այս ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիան՝ 9.4%։ Բարձր են նաև Բելգիայի և Իրանի արդյունքները։ ՀՀ ներմուծման մեջ իր բարձր տեսակարար կշռով կրկին անհամեմատ բարձր է ՌԴ ցուցանիշը՝ 24.8%, որին հաջորդում են Չինաստանն (9.4%) ու Գերմանիան (6.2%) (մանրամասն տե՛ս Աղյուսակ 3-ում)։

Ըստ հիմնական ապրանքախմբերի հաշվարկի, 2012թ. ՀՀ ներմուծման մեջ անհամեմատ զգալի է հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ ապրանքախմբի մասնաբաժինը՝ $902.4 մլն, որի մեծ մասը՝ $542.7 մլն, ներմուծվել է ԱՊՀ-ից, $359.7 մլն-ը բաժին է ընկնում այլ երկրներ-ին։ Հաջորդաբար մեծ է միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ ապրանքախումբը՝ $386.3 մլն, որի ճնշող մասը՝ $325.7 մլն, ընկել է այլ երկրներ կատեգորիային։ Բարձր ցուցանիշ է արձանագրվել վերգետնյա տրանսպորտի միջոցներ և դրանց մասեր ապրանքախմբի պարագայում՝ $340.5 մլն, որի $304.5 մլն-ն արձանագրվել է այլ երկրներ-ի դեպքում։ Հաջորդը եղել է էլեկտրական մեքենաներ, սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող ապարատներ ապրանքախումբը՝ $215.6 մլն, որի $184.1 մլն-ը բաժին է ընկել այլ երկրներ կատեգորիային։

ՀՀ արտահանման մեջ խոշորագույն մասնաբաժինը պատկանում է հանքաքար, խարամ և մոխիր ապրանքախմբին՝ $279 մլն։ Վերջինիս հաջորդում է ոգելից և ոչ ոգելից ըմպելիք և քացախ ապրանքախումբը՝ $186 մլն։ Հաջորդաբար զգալի է եղել նաև բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ ապրանքախմբի արտահանման չափաբաժինը՝ $173 մլն (Գրաֆիկ 6

1 ՀՀ ԱՎԾ տեղեկատվությունում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ըստ ապրանքախմբերի ներկայացվում է ԱՊՀ և այլ երկրներ կատեգորիաների դասակարգմամբ։

2 Այս և ստորև ներկայացված գրաֆիկներն՝ ըստ ՀՀ ԱՎԾ տարեգրքի վիճակագրական տվյալների։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր