• am
  • ru
  • en
Версия для печати
09.04.2018

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2018


Արա Հ. Մարջանյան

«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, առաջատար վերլուծաբան, տ.գ.թ., ա.գ.ա.

Ադրբեջանի կոսմիկական ծրագրի 2-րդ՝ հետախուզության և հեռազննման բաղադրիչում հիմնարար դերակատարում ունի ֆրանսիական «Airbus Defense and Space» (Airbus DS) ընկերության հետ, հավանաբար, դեռ 2010-ից հաստատված ռազմավարական համագործակցությունը: Այս ընկերությունում է պատրաստվել «Spot 7» հետախուզա-հեռազննման արբանյակը, որը 2014-ին վաճառվեց Ադրբեջանին՝ «Azersky» անվանմամբ։ Ֆրանսիայի հետ հետախուզա-հեռազննման արբանյակներով Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը ներառում է նաև «Spot 6/Spot 7» արբանյակային զույգից, ինչպես նաև, հավանաբար, «Spot 6, 7/«Pleiades 1a, 1b» քառարբանյակ համաստեղությունից օգտվելու հնարավորությունը։ Ուշագրավ է, որ eoPortal և Airbus DS պաշտոնական կայքերի «Spot 6/Spot 7» արբանյակներին նվիրված հատվածում կարելի է տեսնել Բաքու քաղաքի և Ապշերոնի թերակղզու կոսմիկական լուսանկարը։ Ըստ բնագրի, այն կատարված է 2006թ. ապրիլին։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ (հոդվածն ամբողջությամբ, 1.44 MB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր