• am
  • ru
  • en
Версия для печати
13.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2018

Կարեն Վերանյան, «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար


ՅՈւՆԵՍԿՕ-ի 2012թ. զեկույցի վիճակագրական տվյալներով՝ առանձնացված 91 երկրների շարքում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ-НИОКР) ծախսերով Հայաստանը զբաղեցրել է 64-րդ դիրքը (ՀՆԱ ընդամենը 0,27%-ը)։ Զեկույցում Ադրբեջանը զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը, որի ԳՀՓԿԱ ծախսերը կազմել են երկրի ՀՆԱ 0,25%-ը։ Սակայն այստեղ մտահոգիչ է ոչ միայն այն, որ Հայաստանում ոլորտին հատկացվող ծախսերն այդպես էլ չեն գերազանցում ՀՆԱ նույնիսկ 1%-ը, այլ այն, որ երկու երկրների ՀՆԱ ծավալներն իրապես անհամադրելի են։ 2010թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր շուրջ $9,3 մլրդ։ Այն դեպքում, երբ Ադրբեջանի ՀՆԱ-ն նույն տարում հաշվվում էր $53 մլրդ։ 2017թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է $11,5 մլրդ, Ադրբեջանի դեպքում՝ $40,6, սակայն ԳՀՓԿԱ ծախսերը երկու երկրների պարագայում էլ գրեթե պահպանել են ՀՆԱ-ի նկատմամբ իրենց տոկոսային հարաբերակցության ծավալները։ Իսկ դա նշանակում է, որ թեև թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում ԳՀՓԿԱ ծախսերը ՀՆԱ-ում չեն արձանագրել դրական քանակական (տոկոսային) տեղաշարժ (այդպես էլ չհատելով 0,5% սահմանը), այդուհանդերձ, Ադրբեջանի դեպքում ոլորտին հատկացվող ծախսերն ապահովել են «մեխանիկական» աճի դինամիկա՝ ի հաշիվ ՀՆԱ ծավալների շեշտակի աճի։ 2015թ. Հայաստանի պարագայում ԳՀՓԿԱ ծախսերը կազմել են ՀՆԱ 0,3%-ը, Ադրբեջանում՝ 0,2%-ը։ Ավելին, 2017թ. կեսերին պարզ դարձավ, որ ՀՀ կառավարության 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով նվազեցվելու է ՀՆԱ-ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը. եթե 2017թ. այն կազմում էր 2.34%, 2018թ. նախատեսվում է 2.18%, 2019թ.` 1.99%, իսկ 2020թ.`ընդամենը 1.85%:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ. (հոդվածն ամբողջությամբ, 143 KB)




դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր