• am
  • ru
  • en




25.12.2018 ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ
Արմեն Մանվելյան
Աշխարհի խոշորագույն անդրազգային նավթագազային ընկերության՝ Բրիթիշ Փեթրոլիումի տարեկան զեկույցները ռազմավարական նշանակություն ունեն էներգետիկ բնագավառում զարգացումները, դրանց միտումները և հնարավոր հետևանքները հասկանալու համար։ Հետևաբար, պարբերական անդրադարձներն այդ զեկույցներին ու դրանց վերլուծությունը հնարավորություն են տալիս հասկանալու առկա խնդիրները և այն ազդեցությունը, որ էներգետիկ ոլորտն ունի համաշխարհային գործընթացների՝ միջազգային հարաբերությունների, աշխարհատնտեսության ու անվտանգային միջավայրի վրա։


24.12.2018 ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Արամ Սաֆարյան
Ամանորին նախորդող օրերին Եվրասիական փորձագիտական ակումբը ձեւավորված ավանդույթի համաձայն իր ամենամյա ժողովում ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները: Մեր հետազոտողները, ովքեր Հայաստանում եւ, արդեն նաեւ նրա սահմաններից դուրս, ճանաչված, առաջատար մասնագետներ են, ամփոփում են տնտեսական, սոցիալական եւ մշակութային արդյունքները, հող նախապատրաստելով կանխատեսումների եւ հետագա գործունեության ծրագրերի մշակման համար: Այդ ամփոփման նախօրեին գրված այս վերլուծականում փորձենք փոխանցել մեր հետազոտությունների որոշ, արդիական հնչողություն պարունակող ընթացիկ եզրակացություններ:


19.12.2018 ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Հարութ Սասունյան
Անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց նախապայմանների: Այս հայտարարությունն անակնկալի բերեց հայերի մեծամասնությանը, որոնք հույս ունեին, որ Փաշինյանը չի կրկնի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սխալը, որը տասը տարի շարունակ հանդես էր գալիս ի պաշտպանություն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, որոնցով նախատեսվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև և բացել նրանց ընդհանուր սահմանը։ 


17.12.2018 «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ
Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը ԱԷԿ կառուցելու ցանկություն ունի դեռ 2003 թվականից, և դրա համար տարբեր ճանապարհների է դիմել, օրինակ՝ ժամանակին կար «1, 2, 3» ծրագիրն ԱՄՆ-ի հետ, այժմ ՌԴ-ի հետ է ձեռնարկում որոշակի քայլեր, այնպես որ՝ ցանկությունը եղել է ու կա:


14.12.2018 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԵՎ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իրինա Բարսեղյան-Կրպեյան
Գորբաչովյան «վերակառուցման» ընթացքում սկսվեց հայ ազգային-ազատագրական պայքարի նորագույն փուլը` Ղարաբաղյան շարժումը: Խորհրդային տարիներին մի քանի անգամ բարձրացված, սակայն լուծում չստացած արցախյան հիմնահարցը, որի առանցքը Մայր Հայաստանին վերամիավորվելու արցախահայության արդար պահանջն էր, ոտքի հանեց հայ մտավորականության ստվար հատվածին, ապա ողջ ժողովրդին:


10.12.2018 ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ
Գագիկ Հարությունյան
Արդի աշխարհակարգի փոփոխությունն ընթանում է տուրբուլենտ և հիբրիդային, ոչ գծային օրինաչափությունների ենթարկվող ռեժիմով, և նման գործընթացներում մեծ է «անորոշությունների» բաժինը։ Ի դեպ, դասական ֆիզիկայի օրենքներին չենթարկվող քվանտային ֆիզիկայի երևույթները բացատրելու նպատակով ֆիզիկոս Շրյոդինգերը ժամանակին ստեղծել էր իր հայտնի «անորոշությունների սկզբունքը»։ Պատահական չէ, որ արդի իրողություններն ադեկվատ ըմբռնելու համար այսօր շրջանառության մեջ է մտնում «քվանտային քաղաքականություն» եզրը, քանի որ իրողությունների մի զգալի մասն արդեն չի ենթարկվում դասական քաղաքագիտության կանոններին։


07.12.2018 ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈՐՁՆ ՈՒ ԴԱՍԵՐԸ
Արամ Սաֆարյան
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համաժողովների սրահում տեղի ուեցավ «Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը. ողբերգության պատմությունը, փորձն ու դասերը» խորագրով կլոր սեղան, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանությունների ավագ դիվանագետները, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները, ճանաչված քաղաքական եւ հասարակական գործիչներ, գիտնականներ եւ փորձագետներ, հայաստանյան բուհերի ուսանողներ եւ ասպիրանտներ, մի շարք լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ:


06.12.2018 ՀԱՅԵՐԵՆԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Վահե Սարգսյան
Վրաստանի հարավային Սամցխե-Ջավախք նահանգում և վերջինիս հարակից Ծալկայի շրջանում հայերենին իրավական կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին, որպես գերազանցապես հայաբնակ այդ տարածաշրջանի զարգացման առաջնային նախապայման, բազմիցս է խոսվել: Վրաստանի անկախացումից ի վեր հայերենին իրավական կարգավիճակ շնորհելու մասին պահանջով բազմիցս հանդես են եկել Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ` Ջավախք) տարածաշրջանի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ և ազդեցիկ գործիչներ:


03.12.2018 ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Վահրամ Հովյան
Թուրքիայի հայ համայնքը ներկայում կանգնած է մի շարք լրջագույն մարտահրավերների առաջ։ Տասնամյակներ շարունակ հոգևոր և ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգները հանգեցրել են այդ երկրում հայության թվաքանակի աղետալի նվազմանը։ Այս երևույթը, առհասարակ բնորոշ լինելով Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներին, ուղղակիորեն հանգեցնում է վերջիններիս թուլացմանն ու կազմալուծմանը։ Եթե 1960-ական թթ. Թուրքիայի հայության թվաքանակը կազմում էր մոտ 200 հազար մարդ, ապա 21-րդ դարի սկզբին այն հաշվվում է մոտ 80 հազար։ Համայնքի սպառման գործընթացը, ցավոք, շարունակվում է և չկանգնելու դեպքում կհանգեցնի վերջինիս իսպառ վերացմանը։


27.11.2018 ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»
Նոյեմբերի 26-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացավ Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Նախընտրական մարաթոն Հայաստանում և հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հրատապ հարցերը» թեմայով:


26.11.2018 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
Հրայր Փաշայան, Լիանա Բալայան
Խնդիրը. Վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող գործընթացները, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, այն է՝ կարգավորման գործընթացի այս ձևաչափը չի կարող լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը ներգրավված չէ բանակցություններում, և որ Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը, տարիներ շարունակ Արցախին որպես բանակցային կողմ անտրամաբանորեն մերժող Բաքվի իշխանություններին նոր խնդրի առաջ կանգնեցրին:


23.11.2018 ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ
Արմեն Մանվելյան
Չինաստանը վերածվում է աշխարհի գերհզոր աշխարհառազմավարական կենտրոնի, որի տնտեսական զարգացումը ո՛չ միայն հիացմունք, այլեւ վախ է ներշնչում այն պետություններին, որոնք այդ փոփոխությունները գնահատում են որպես մարտահրավեր: Չինաստանի տնտեսական աննախադեպ աճի ֆենոմենը առանձին քննարակման եւ հետազոտման թեմա է, քանի որ այն կարող է օրինակելի դառնալ աշխարհի շատ պետությունների համար, որոնք ցանկանում են ստեղծել տնտեսական զարգացման իրենց ուրույն մոդելը, ինչը հնարավորություն կտա առանց պատճենահանելու, սակայն, սովորելով նրանից` այն կրկնել:


23.11.2018 ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Արամ Սաֆարյան
Մոտենում է նախընտրական քարոզարշավը: Այն լինելու է կարճ եւ ցանկալի է, որ լինի ընդգրկուն ու խորը: Հայաստանի քաղաքական ուժերը հնարավորություն ունեն այդ կարճ ժամանակահատվածում շարադրելու իրենց քաղաքական մոտեցումները մեր ներքին ու արտաքին քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ: Պետք է սպասել, որ քարոզարշավը թեժ կլինի: Ամենակարեւորն այն է, որ հասարակությունը մեծապես հույս ունի, որ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ լավագույնը, անցնելու են արդար մրցապայքարի եւ ժողովրդավարության պահանջների պայմաններում: Պարզ է նաեւ, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը կստանա ձայների մեծամասնությունը:


19.11.2018 ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ
Ես կխոսեմ ներկայիս նախընտրական գործընթացին վերաբերող երեք դրույթի, իսկ հետո՝ երկու գործընթացի մասին, որոնք հույժ կարևոր են լինելու Ազգային ժողովի կազմավորումից հետո։ Առաջին դրույթ. արդեն 25 տարի է, ինչ Հայաստանում կուսակցությունների միջև հիմնական ջրբաժանը աշխարհաքաղաքական է՝ ո՞ր աշխարհաքաղաքական բևեռին են հակված կուսակցությունները՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական։ 


18.11.2018 ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽԻՍՏ ԵԼՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԻՐ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՄԲ
Հարութ Սասունյան
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ֆերհաթ Էնջուն Շիրնակի մարզից, վերջերս խիստ քննադատական ելույթ ունեցավ թուրքական խորհրդարանում թուրքերի և Թուրքիայի վերաբերյալ: Ես նոր եմ հայտնաբերել նրա համարձակ ելույթի տեսանյութը Յութուբում:


Վերլուծություններ 1 - 15 -ը 776-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 3 4 5 | Հաջորդ | Վերջ | Բոլորը