11.09.2018FOX ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՎՐԱ
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
http://www.TheCaliforniaCourier.com
Մինչ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը շիկանում է, Թուրքիայի անխելք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հասկանում, որ շարունակելով կեղծ մեղադրանքներով պահել ամերիկացի պատվելի Էնդրյու Բրանսոնին, նա մեծ հարված է հասցնում Թուրքիայի տնտեսությանը և նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մեկ այլ խելամիտ թուրք ղեկավար արդեն վաղուց արձակած կլիներ պատվելի Բրանսոնին և կպահպաներ ռազմական ու առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:
Թեև թուրքական կառավարությունը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է վճարում ամերիկյան լոբբիստական և հասարակայնության հետ կապերի ընկերություններին, նրանցից ոչ մեկը չի կարող պաշտպանել Թուրքիայի հեղինակությունը Էրդողանի անխոհեմ վարքագծից: Ամեն անգամ, երբ Էրդողանը բացում է իր բերանը և անմիտ քայլ անում, նա ավելի է վնասում Թուրքիայի հարաբերություններին այլ երկրների հետ, հիշեցնելով աշխարհին և ամրապնդելով վաղուց հաստատված «բարբարոս թուրքի» կերպարը:
Ահա բացասական PR-ի մի օրինակ, որ Էրդողանն առաջացրել է ամերիկյան լրատվամիջո
