• am
  • ru
  • en
Версия для печати
26.12.2018

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2018


Սամվել Մանուկյան,
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, սոց. գ.թ.

Մերի Շահբազյան, Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ մագիստրանտ

Խնդիրը

Զանգվածային լրատվամիջոցները, բացի ինֆորմացիայի տարածումից, նաև սոցիալականացնում են իրենց լսարանը։ Դա տեղի է ունենում անկախ նրանից, թե արդյոք դրանք ունեն այդ նպատակը, թե ոչ։ Հայաստանի հասարակությունում ինտերնետն իր տարածվածությամբ հեռուստատեսությունից հետո երկրորդն է, իսկ 18-29 տարեկան երիտասարդների շրջանում՝ առաջինը։ Այդ պատճառով ինտերնետով հաղորդվող ինֆորմացիան ավելի ու ավելի կարևոր նշանակություն է ստանում հասարակական գիտակցությունում աշխարհայացքի և աշխարհի կերպարի ձևավորման, ինչպես նաև մշակութայնացման տեսակետից։ Ներկայում Հայաստանին ուղղված բազմաբնույթ արտաքին և ներքին սպառնալիքներն ակտուալացնում են այն հարցը, թե ինչ արժեհամակարգում են ինտերնետային լրատվական կայքերը սոցիալականացնում Հայաստանի հասարակությունը, հատկապես երիտասարդությանը։

Հոդվածում փորձ է կատարվել տալ հայաստանյան և ադրբեջանական ինտերնետի տեղեկատվական կայքերի նախնական համեմատական պատկերը դրանցով տարածվող մշակութային ինֆորմացիայի տեսակետից։

Հետազոտության ընդհանուր բնութագրերը

Իրականացվել է առավել դիտվող մեկ հայաստանյան՝ panarmenian.net և մեկ ադրբեջանական՝ day.az կայքերի մշակութային տեղեկատվական բլոկների կոնտենտ վերլուծություն։ Վերլուծության միավորն էր մշակութային լրահոսի հոդվածը։ Վերլուծվել է 300 հայկական և 270 ադրբեջանական մշակութային հոդված։ Հայկական 300 միմյանց հաջորդող հոդվածները հրատարակվել են 280 օրվա ընթացքում՝ 2017թ. հուլիսի 13-ից մինչև 2018թ. ապրիլի 19-ը։ Ադրբեջանական 270 հոդվածը հրատարակվել է 64 օրվա ընթացքում՝ 2018թ. մարտի 6-ից 2018թ. մայիսի 9-ը։


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ (հոդվածն ամբողջությամբ, 354 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր