• am
  • ru
  • en
 
ԻՍՐԱՅԵԼԻ, ԻՐԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ 19.12.2017

ԻՍՐԱՅԵԼԻ, ԻՐԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արեստակես Սիմավորյան
Վահրամ Հովյան
Կարեն Վերանյան


Գիրքը նվիրված է սփյուռքի նկատմամբ Իսրայելի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականության վերլուծությանը։ Անդրադարձ է կատարվում հիշյալ երկրների սփյուռքերի ձևավորմանն ու արդի խնդիրներին։ Քննարկվում են քաղաքականության, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում պետություն-սփյուռք փոխգործակցության հիմնահարցերը։

Գիրքը նախատեսված է պետական ծառայողների, քաղաքագետների, սփյուռքագետների և ընթերցող լայն շրջանակների համար։



ԱՄՓՈՓՈՒՄ

Ամփոփելով սույն աշխատանքը՝ իսրայելական, իրանական, ադրբեջանական և թուրքական սփյուռքերի վերաբերյալ մի շարք դիտարկումներ հայտնենք։ Ծագումնաբանական առումով հիշյալ սփյուռքերի միջև կան զգալի տարբերություններ։ Եթե իսրայելական սփյուռքի ձևավորումն ըստ էության սկսվում է ավելի քան երկու հազար տարի առաջ՝ հրեական պետականության կորստով, ապա իրանական, թուրքական և ադրբեջանական սփյուռքերը կարելի է համարել 20-րդ դարի երևույթ։ Իրանական սփյուռքի առաջացումը վերագրվում է հիմնականում 1979թ. իսլամական հեղափոխությանը, իսկ թուրքական և ադրբեջանական սփյուռքերը հիմնականում աշխատանքային միգրացիայի արդյունք են։ Այլ խոսքերով, եթե իրանական սփյուռքի ձևավորումն ուներ քաղաքական պատճառներ, ապա թուրքական և ադրբեջանական սփյուռքերի պարագայում գերակա էր սոցիալ-տնտեսական բաղադրիչը։

Անկախ սփյուռքերի ծագումնաբանական առանձնահատկություններից՝ վերոնշյալ երկրները ձգտում են խորացնել հարաբերություններն արտերկրի հայրենակիցների հետ՝ օրակարգում ունենալով հետևյալ ռազմավարական նպատակները.

1. աջակցություն սփյուռքի գոյապահպանությանը, ինքնակազմակերպմանն ու զարգացմանը,

2. սփյուռքի գիտական, տեղեկատվական, քաղաքական ներուժի և ֆինանսատնտեսական կապիտալի ներգրավում՝ պետական և համազգային մարտահրավերների դիմագրավման նպատակով։

Պայմանավորված երկրի հնարավորություններով, ինչպես նաև ներքին և արտաքին տարատեսակ հանգամանքներով՝ հիշյալ պետությունները սփյուռքի հանդեպ քաղաքականությունում կիրառում են տարբեր ռազմավարական-հայեցակարգային մոտեցումներ՝ համապատասխան գործառութային մեխանիզմներով։

Հարկ է նշել, որ սփյուռքը վերոհիշյալ չորս երկրների պարագայում էլ, լինելով որոշակի ռեսուրս, նաև խնդիրներ ունի։ Որոշ դեպքերում հատկապես Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի սփյուռքերը նույնիսկ մարտահրավեր են հանդիսանում այդ երկրների համար։

Դիտարկվող չորս երկրների պարագայում էլ պետություն-սփյուռք հարաբերություններում առկա են որոշ դրսևորումներ, որոնք առնվազն հետաքրքրություն կարող են ներկայացնել սփյուռքի հանդեպ քաղաքականություն իրականացնող պետական կառույցների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվող գիտական շրջանակների համար։

ԻՍՐԱՅԵԼԻ, ԻՐԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ (գիրքն ամբողջությամբ, 2.4 MB)

   

EnglishРуский