• am
  • ru
  • en
Версия для печати
10.06.2016

ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 118-ՐԴ ՏԱՐՐԸ ԿԿՈՉՎԻ ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը կստանան «մոսկովիում»(Mc) ու «օգանեսոն»՝ (Og) ի պատիվ Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի:

113-րդ տարրը կանվանակոչվի նիհոնիում ի պատիվ ճապոնացի գիտնականների, 117-րդ տարրը՝ տենեսին, ի պատիվ Թենեսի նահանգի, հայտնում է PanArmenian-ը` հղում կատարելով Pure and Applied Chemistry ամսագրին:

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։

http://armedia.am/arm/news/35441/mendeleevi-axyusaki-118-rd-tarry-kkochvi-yuri-hovhannisyani-anunov.html


Руский

English