• am
  • ru
  • en
Версия для печати
07.10.2014

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ-ում

2014թ. հոկտեմբերի 7-ին «Նորավանք» ԳԿՀ-ում հյուրընկալվեցին Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, համալսարանի Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Տագեսյանը և Հալեպի Հայ Ավետարանական Էմմանուել եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվելի Սերոբ Մեգերդիչյանը։ Հանդիպմանը «Նորավանք» ԳԿՀ-ից մասնակցում էին գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, փոխտնօրեն Արթուր Դումանյանը, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արեստակես Սիմավորյանը և նույն կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը։

Հանդիպմանը քննարկվեցին Սփյուռքի, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հայ համայնքների արդի վիճակն ու խնդիրները, ինչպես նաև «Նորավանք» ԳԿՀ-ի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Հանդիպման ավարտին Փոլ Հայդոստյանին հանձնվեց «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի անդամ ընտրվելու վկայագիրը և կնքվեց համագործակցության հուշագիր «Նորավանք» ԳԿՀ և Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի հետազոտության կենտրոնի միջև։







EnglishРуский