• am
  • ru
  • en
Версия для печати
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 14.04.2015

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2015թ. ապրիլի 10-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար՝ «Մերձավոր Արևելքի արխիվները Հայոց ցեղասպանության մասին» թեմայով։ Զեկուցմամբ հանդես եկավ Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, դոկտոր Վահրամ Շեմմասյանը։

Բանախոսը ներկայացրեց Մերձավոր Արևելքի հայկական արխիվներում իր իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները՝ նշելով, որ դրանք ոչ միայն հարուստ ատաղձ են պատմությունը հետազոտելու համար, այլև մեր օրերում ունեն կարևոր կիրառական նշանակություն։ Վահրամ Շեմմասյանն ընդգծեց այդ արխիվների պահպանման անհրաժեշտությունը և դրանց թվայնացման կարևորությունը։ Նա կարևորեց նաև ժամանակակից տեղեկատվական-քարոզչական պատերազմների պայմաններում հայկական արխիվները հետազոտելու համար որակյալ գիտնական կադրերի պատրաստման խնդիրը։

Զեկուցումից հետո ծավալվեցին հարցուպատասխան և քննարկում։


EnglishРуский