• am
  • ru
  • en
Версия для печати
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 18.07.2016

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԳԻՏԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2016թ. հուլիսի 12-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին խորհրդի կազմի փոփոխության, հիմնադրամի կենտրոնների, Գործունեության ապահովման ծրագրի և խորհրդի 2016թ. առաջին կիսամյակի հաշվետվությունները, ընթացիկ հարցեր։

Վ.Հովյանը ներկայացրեց խորհրդի անդամության թեկնածու, հիմնադրամի Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մ.Խալաթյանին։ Ա.Սիմավորյանը, Դ.Գալստյանը, Տ.Քարաուղլանյանը, Ա.Հարությունյանը, Վ.Ագլյանը ներկայացրին համապատասխանաբար՝ Հայագիտական, Տեղեկատվական հետազոտությունների, Ուսումնական և Հրատարակչական-տեղեկատվական կենտրոնների 2016թ. առաջին կիսամյակի հաշվետվությունները։ Վ.Վարդանյանը և Վ.Հովյանը ներկայացրին հիմնադրամի Գործունեության ապահովման ծրագրի և Գիտական-փորձագիտական խորհրդի նույն ժամանակահատվածի հաշվետվությունները։

Ծավալվեց ակտիվ քննարկում։ Հարցերով, կարծիքներով և առաջարկություններով հանդես եկան Գ.Հարությունյանը, Կ.Վերանյանը, Տ.Ղանալանյանը, Ա.Սիմավորյանը, Ա.Բարսեղյանը, Վ.Աթոյանը, Վ.Հովյանը, Վ.Ագլյանը, Ա.Ժամակոչյանը։

Նիստից հետո Ջ.Մելիքյանը, Ռ.Կարապետյանը, Հ.Գաբրիելյանը և Ա.Բարսեղյանը հանդես եկան համապատասխանաբար՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի 2016թ. առաջին կիսամյակի արտաքին քաղաքական գործընթացների և զարգացման միտումների մասին զեկույցներով, որոնցից հետո նույնպես ծավալվեցին ակտիվ հարցուպատասխան և քննարկում։


EnglishРуский