22.03.2021
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՈՉ ԹԵ ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԱՅԼ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է. Գագիկ Հարությունյան
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ՝ պետք է ադեկվատ գնահատել իրավիճակը, որն ամեն ինչի հիմքն է՝ ե՛ւ գործողությունների, ե՛ւ ռազմավարության մշակման: Այս մասին նա ասաց «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցերը` մեր ժամանակի սպառնալիքների եւ մարտահրավերների հանդեպ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ:
«Եթե փորձենք ադեկվատ գնահատական տալ, Հայաստանն այսօր ոչ թե ինքնիշխան, այլ օկուպացված պետություն է՝ գունավոր հեղափոխությունների ռազմավարության եւ հիբրիդային պատերազմների շրջանակներում: Հաճախ ասում ենք՝ վարչապետն այսինչ բանը սխալ արեց կամ ճիշտ արեց, մինչդեռ նա ոչինչ ինքնուրույն չի անում, ինչպես ժամանակին օկուպացված տարածքներում ոչինչ ինքնուրույն չէր արվում: Ուղղակի, այսօր տեխնոլոգիաներն են փոխվել: Ընդհանուր առմամբ՝ վերջին 5 տարում տարբեր գնահատմամբ՝ ամենաքիչը 6 միլիարդ դոլար ծախսվել է տարբեր հասարակական կազմակերպությունների եւ կառույցների վրա, էլ չեմ խոսում հատուկ ծառայությունների եւ այլնի մասին, որպեսզի Հայաստանում, այսպես կոչված, «հեղափոխությունը» ավարտին հասցվեր», – շեշտում է Գ. Հարությունյանը:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
- «ԱՄՆ-ԻՐԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՆ ԵՐԿՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՄՈՏ ԵՆ ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ». Գագիկ Հարությունյան[03.03.2026]
- «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉԿԱՅՈՒՆԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԻՐԱՆԻՆ ԿՀԱՐՎԱԾԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ, ԱՅԴ ՀԱՐՎԱԾՆ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՎՐԱ ԿՎԵՐՑՆԻ ՆԱԵՎ ՍՅՈՒՆԻՔԸ». Գագիկ Հարությունյան[03.03.2026]
- «ՄԻԱԿ ԵՐԿԻՐԸ, ՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ է ԻՆՉ-ՈՐ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է»[12.02.2026]
- «ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՍԱՐԱԿ ԳԱՂԱՓԱՐ ՉԵՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ»[18.10.2025]
- ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ԵՍ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ԽՈՇՈՐ ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ. Գագիկ Հարությունյան[29.08.2025]