• am
  • ru
  • en
Версия для печати
23.12.2013

ՀՀ-ՌԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ

   

ՀՀ-ՌԴ տնտեսական հետաքրքրությունն իրենն է թելադրում: Երևանի «Կոնգրես» հյուրանոցում շարունակվող «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ընթացքում այս մասին ասաց Երևանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ խոսելով «Հայաստանը և Մաքսային միությունը» թեմայի շուրջ:

Նա մանրամասնորեն ներկայացրեց, թե Հայաստանն ինչ տնտեսական թելերով է կապված Ռուսաստանին: Ըստ նրա՝ պետք է հանրային հետաքրքրությունները տարբերել տնտեսական հետաքրքրություններից, որոնք երկար որոշման կարիք ունեն և շատ ժամանակ կարող են արգելափակել շատ այլ գործընթացներ:

«Քաղաքականության և տնտեսության միահյուսվածության դեպքում տնտեսական հետաքրքրությունն իրենն է թելադրում»,- նշեց տնտեսագետը:

Առաջարկում ենք մանրամասն ելույթին ծանոթանալ տեսանյութի միջոցով`







դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր