• am
  • ru
  • en
Версия для печати
04.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Руский

   


Աշոտ Թավադյան

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագիտական հետազոտություն

Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը։ Հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։

Այստեղից հիմնական գործոնը երկրի զարգացման սցենարն է: Առաջին սցենարը մեծացնել ծառայությունների ոլորտը և ներքին սպառումը վարկերի, գրանտերի, ռազմավարական հումքի վաճառքի միջոցով: Երկրորդ սցենարը՝ ապահովել տնտեսության զարգացումը ռազմաարդյունաբերական ոլորտի, պատրաստի արտադրանքի արտահանման էական աճի միջոցով: Ընտրությունը ակնհայտ է:

Հարկ է ընդգծել, որ ԵԱՏՄ-ի մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում՝ «Միության հիմնական նպատակները», նշված է. միության հիմնական նպատակն է ոչ միայն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորումը, այլև ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացումը, կոոպերացումը և մրցունակության բարձրացումը։

Փաստորեն, Պայմանագրում նշվում է տնտեսության զարգացմանը նպաստելու անհրաժեշտությունը սույն՝ զգալիորեն ավելի արդյունավետ սցենարով։ Հայաստանում տնտեսության զարգացումը որպես ԵԱՏՄ անդամ երկրորդ սցենարով ընդունավում է բոլոր քաղաքական ուժերի կողմից: Փաստացի Հայաստանի բոլոր առաջադեմ կուսակցությունները գտնում են նպատակահարմար լինել ԵԱՏՄ անդամ: Կյանքը ցույց տվեց մեր եզրակացությունների ճշտությունը Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ապրանքների և ծառայությունների արտահանման և ՀՆԱ 50% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցեց $2 մլրդ, կազմելով` 2.2 մլրդ դոլար: Փաստացի 2017թ. ընթացքում ունենք 25% արտահանման էական աճ: 2018թ. Առաջին կիսամյակում արտադրանքի արտահանումը կազմել է 1,132 մլն դոլար, ինչը 20.6% բարձր է քան 2017թ. նույն ցուցանիշը: Արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 28.5%: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50%, ինչը կարևորոգույն գործոն է ՀՀ մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ ապրանքների արտահանումը $3 մլրդ-ի հասցնելու համար։

2017թ. նույն ցուցանիշի համեմատ 2018թ. առաջին կիսամյակում ՀՆԱ-ն աճել է 12.9%, կազմելով 4,456 մլրդ դոլար:


Հիմնականում ԵԱՏՄ 2018թ. առաջին կիսամյակում աճեց արտահանումը քիմիական և դեղագործական արդյունաբերության (65.2%), փայտամշակման արտադրության (40.2%), տեքստիլի և տեքստիլ արտադրության (82.5%) և սննդի պատրաստի արտադրանքի (20%):

Անհրաժեշտ է նշել, որ 2018թ. առաջին կիսամյակում արտահանումը դեպի Ռուսատան աճել է 27.5%, որը ԵԱՏՄ առանցքային գործընկերն է: Նկատվում է արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճ։ Դեպի Ռուսաստան արտահանման աճն ընթանում է առաջանցիկ տեմպերով։ Արտահանման աճի մեջ առանցքային դեր ունի դրա կառուցվածքը։ Ավելացված արժեքի բարձր տոկոս ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական հեռանկարը կապվում է Ռուսաստանի հետ։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունները դեպի միության այլ երկրներ նույնպես արտահանման զգալի աճ ապահովելու համար։ Հայաստանը Եվրամիություն արտահանում է հիմնականում հումք։

Ներդրումների առամով ԵԱՏՄ երկրներում Ռուսաստանը առաջին տեղում է: Ուղղակի ներդրումները Ռուսաստանից կազմում են Հայաստանի տնտեսությունում իրականացված ներդրումների մոտ 40%: Սակայն անհրաժեշտ է նշել, որ նաև պատժամիջոցների և էներգակիրների գների էական տատանումների պատճառով ԵԱՏՄ երկրների միջև ներդրումների ծավալը էապես դեռևս չի աճել: Ներդրումները ԵԱՏՄ երկրների միջև չափազանց կարևոր գործոն է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կոպերացիայի համար, ինչը հանդիսանում է ԵԱՏՄ Պայմանագրի առանցքային նպատակներից:

Այցելությունները Հայաստան 2018թ. առաջին կիսամյակում համապատասխան 2017թ. առաջին կիսամյակի աճել է 14%, իսկ զբոսաշրջությունը 10,2%: 2018թ. առաջին կիսամյակում Հայաստան այցելել է 686 հազար զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների էականա աճը պայմանավորված է ոչ միայն ԵԱՏՄ անդամակցությամբ, այլ նաև Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությամբ:

2018թ. առաջին կիսամյակում փոխանցումները Հայաստան կազմել են 692 մլն դոլար: Հիմանականում Հայաստանը ստանում է տրանսֆերտներ Ռուսաստանից: 2017թ. Տրանսֆերտները Ռուսաստանից կազմել են 63%, ԱՄՆ-ից՝ 14%, Ուկրաինայից՝ 5.5%: Աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է:

Անհրաժեշտ է ճշգրտել և համաձայնեցնել ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքականության գերակայությունները, հստակ սահմանել նրա նպատակները, ձևավորել տնտեսության զարգացման նոր մոդել, կանխատեսել ակնկալվող արդյունքները։ Չափազանց կարևոր է տնտեսական քաղաքականության (հատկապես դրամավարկային և հարկաբյուջետային) արձագանքը տնտեսական անվտանգության խախտման ֆիքսվող ազդակներին՝ ՀՆԱ անկում, առևտրային հաշվեկշռի պակասուրդի ավելացում, գնաճ։ Արտաքին բացասական ազդեցություններին դիմակայելու ունակությունը կարևոր նշանակություն ունի ներդրումների ներգրավման համար։

Հարկավոր է օգտագործել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով ընձեռված բոլոր հնարավորությունները՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար։ Կան ԵԱՏՄ երկրների համագործակցության հեռանկարներ պաշտպանության ոլորտում, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և սարքաշինության ոլորտներում, շինանյութերի արտադրությունում և պղնձաձուլարանների կառուցման, քիմիական արդյունաբերության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և սննդաարդյունաբերության, դեղամիջոցների արտադրության և տուրիզմի զարգացման մեջ ներդրումների ներգրավման համար։

Անհրաժեշտ է նաև նշել, որ ԵԱՏՄ-ն նպաստել է արտոնյալ վարկերի ստացմանը: Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրացման համար: Ի տարբերություն միջազգային կառույցներից ստացվող որոշ վարկերից Ռուսաստանից ստացվող վարկերը խիստ նպատակային են: Երկու արտոնյալ վարկ 300 մլն դոլարի չափով ուղղված են մեր պաշտպանության ամրացման համար: Այդ վարկերի արդյունավետությունը անվիճելի է: Հայաստանը Ռուսաստանից ստացել է նաև 270 մլն դոլար արտոնյալ վարկ և 30 մլն գրանտ ատոմակայանի արդիականացման համար:

Հրատապ խնդիր է, նկատի ունենալով ՌԴ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքը և ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 4-րդ հոդվածը, ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին, ռազմավարական օբյեկտների կոոպերացման և արդիականացման ճանապարհային քարտեզի մշակումը։

Հրատապ խնդիրներ են նաև ԵԱՏՄ երկրների ստանձնած պայմանագրային պարտավորությունների հստակ կատարումը, մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացումը, առաջին հերթին՝ համաձայնեցումը գնաճի և ազգային արժույթների փոխարժեքի հարցում և անցումը ազգային արժույթով փոխհաշվարկների։ Չափազանց կարևոր են նաև կոռուպցիային դիմակայելու ծրագրերի մշակումը և դրանց հստակ իրականացումը։ Հարկ է լուծել մաքսային խնդիրները և էներգառեսուրսների գների ազատականացման և կոորդինացման հետ կապված հարցերը ԵԱՏՄ-ում։ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայուն և փոխկապակցված աճի համար այս խնդիրների լուծումը առաջնահերթ է։

Չափազանց կարևոր է կոռուպցիային հակազդելու ծրագրերի ձևավորումը և դրանց հստակ իարականացումը: Դրան կնպաստի նաև ԵԱՏՄ Պայմանագրի 69 «Թափանցիկություն» հոդվածի դրույթների իրագործումը: Դեռևս իրավիճակը կոռուպցիային հակազդելու տեսանկյունից բացառությամբ Բելարուսի էապես չի փոխվել: Ըստ Transparency international միջազագյին կազմակերպության գնահատականների իրավիճակը ԵԱՏՄ երկրներում հետևյալն է.


Կառուպցիային հակազդելու զգալի արդյունքներ առկա են Բելարուսում: Հաջողությամբ սկսել է պայքարել կոռուպցիայի դեմ նաև Հայաստանը: Անհրաժեշտ է հաշվի առնել ԵԱՏՄ երկրների դրական փարձը, միասնական կիրառելով և կորդինացնելով արդյունավետ մեթոդները կոռուպցիոն երևույթներին հակազդելու համար:

Պետք է նաև լուծել մաքսային հիմնախնդիրները և էներգակիրների գների ազատականացման ու կոորդինացման հարցերը ԵԱՏՄ-ում: ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայուն և փոխկապակցված աճի համար վերոհիշյալ խնդիրների լուծումը առաջնահերթ է:

ՀՀ տնտեսության աճը, այդ թվում նաև պատրաստի արտադրանքի արտահանման աճը փաստացի չի արտահայտվել այն ցուցանիշներում, որոնց միջոցով առաջին հերթին գնահատվում է բնակչության կենսամակարդակը: Խոսքը աշխատավարձերի, թոշակների, առաջին անհրաժեշտության ապրանքների գների, գործազրկության, իրական տոկոսադրույքների, միգրացիայի տեմպերի մասին է: Այն դեպքում, երբ սպառողական զամբյուղը 51 հազար դրամ է, նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, բազային կենսաթոշակը 16 հազար դրամ է և դրանք մնում են անփոփոխ 2015թ.-ից: Բանկային տոկոսադրույքները բարձր են, ինչը չի նպաստում ներդրումներին հատկապես միջին և փոքր բիզնեսում և իր բացասական հետևանքն է թողում գործազրկության մակարդակի վրա:

Մակրոտնտեսական ցուցանիշների աճը հիմնականում ապահովվում է այն պայմանների հաշվին, որոնք ստեղծվել են ԵԱՏՄ-ում: Սկսած մաքսատուրքերի վերացումից, գործառույթների պարզեցումից և գազի գնից: Հայաստանի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կորդինացումը այժմ հատկապես կարևոր է նաև կարևոր են հակամենաշնորհային և հակակոռուպցիոն պայքարի կոնկրետ ծրագրերի ձևավարումը և իրականացումը, քանզի առանց դրա անհնար է լիարժեք զարգացնել տնտեսությունը և օգտագործել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը:

http://soyuzinfo.am/hy/2018/08/2018-5/



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր