• am
  • ru
  • en
Версия для печати
12.12.2017

ԻՆՉ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԼՍԱՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2017

Սամվել Մանուկյան, «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, սոց.գ.թ.
Դիանա Գալստյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական
հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Խնդիրը. Հայաստանի ինֆորմացիոն դաշտը, մասնավորապես՝ հեռուստատեսությունն ու ինտերնետը, հզոր բազմաշերտ և բազմաբովանդակ ազդեցություն ունեն Հայաստանի հասարակության վրա։ Այն լցնում է մարդկանց ազատ ժամանակը, ձևավորում նրանց տեղեկությունները, գիտելիքները, ճաշակը, դիրքորոշումները և, վերջին հաշվով, մարդու աշխարհայացքը։ Ինֆորմացիոն դաշտի ազդեցությունը համապարփակ է, անընդհատ և հարատև։

Ներկայում, երբ արդեն հանրահայտ է, որ ինֆորմացիոն դաշտի միջոցով, ինչպես երկրի ներսից, այնպես էլ դրսից, կառավարվում են հասարակությունները, հրահրվում են հասարակական հուզումներ և պատերազմներ, կարող են կոծկվել մարդկանց համար կարևոր գործընթացներն ու իրադարձությունները, կարևոր է ունենալ Հայաստանի ինֆորմացիոն դաշտի հնարավորինս համապարփակ նկարագրությունը, ինչպես նաև Հայաստանի հասարակության վրա դրա ազդեցության բնույթի և բովանդակության հարացույցը։

Ակնհայտ է, որ ինֆորմացիոն դաշտի համապարփակ ուսումնասիրությունը լայնամասշտաբ է։ Պարզ է, որ այն պետք է լինի համակարգային և անընդհատ։ Մյուս կողմից, ներկա դինամիկ աշխարհում, հավանաբար, առավել դինամիկ օբյեկտը ինֆորմացիոն դաշտն է, որի հետևանքով դրա ուսումնասիրությունները սիստեմատիկ կերպով «հետ են մնալու» դրա փոփոխության տեմպից։ Եվ այնուամենայնիվ, Հայաստանի ինֆորմացիոն դաշտի ուսումնասիրությունը հույժ անհրաժեշտ է։

Ներկայացվող հոդվածում ներկայացված է ինֆորմացիոն դաշտի կարևոր բաղադրիչի՝ հեռուստատեսության հեռարձակման ծրագրերի նախնական վերլուծությունը։ Հոդվածը նպատակ ունի ընթերցողին ընդհանուր պատկերացում տալ, թե ինչ է մատուցում Հայաստանի հեռուստատեսությունն իր լսարանին։

ԻՆՉ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԼՍԱՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ (հոդվածն ամբողջությամբ, 324 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր