• am
  • ru
  • en
Версия для печати
23.07.2018

ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

   

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (79), 2018թ.


Գագիկ Հարությունյան
, «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն
Արա Մարջանյան, «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, տ.գ.թ., ՄԱԿ ազգային փորձագետ էներգետիկայի գծով

Կասկած չի հարուցում, որ հասարակության զարգացումը մեծ մասամբ, եթե ոչ՝ հիմնականում, պայմանավորված է ձեռք բերված գիտելիքներով և այդ գիտելիքներն օգտակար տեխնոլոգիաների վերածելու կարողությամբ։ Սրա հետ մեկտեղ՝ հասարակության և գիտատեխնոլոգիական ոլորտի կառուցողական զարգացումը հնարավոր է միայն համապատասխան հոգևոր, մշակութաքաղաքակրթական հենքի առկայության պարագայում։ Դրա օրինակն է եվրոպական եկեղեցա-համալսարանական համակարգի ձևավորումը Կառլոս Մեծի հրամանով, որի կապիտուլյարիայով (կարգադրությամբ)՝ դեռևս 800թ. զանգվածաբար ստեղծվեցին վանական դպրոցներ. այս նախաձեռնությունը հետո արդեն անվանեցին «եվրոպական քաղաքակրթության մեծ խարտիա»։ Այդ դպրոցների հիման վրա հետագայում ստեղծվեցին բազմաթիվ համալսարաններ, որոնք դարձան եվրոպական հոգևոր և գիտատեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը։

Այդ նույն եվրոպական պատմությունից երևում է, որ հոգևոր արժեքների ձևախեղման ընթացքում «գիտելիքն անխուսափելիորեն ուժի վերածելու» գործելակերպը հաճախ հանգեցնում է ողբերգական վախճանի ինչպես սեփական պետության և հասարակության, այնպես էլ այլ երկրների ժողովուրդների համար։ Իհարկե, կրոնական-հոգևոր պատկերացումների հետ գիտելիքների փոխհարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթացել (հիշենք թեկուզ ինկվիզիցիայի դարաշրջանը կամ էլ շարունակական միջդավանաբանական պատերազմները), սակայն գաղափարախոսական հակադրությունն այդ երկու կատեգորիաների միջև կարող է հանգեցնել լայնածավալ ողբերգության։ Նման սցենար տեղի է ունեցել, օրինակ, Գերմանիայում, որը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը առաջատար դիրք էր զբաղեցնում գիտատեխնոլոգիական ոլորտում, սակայն նացիստական գաղափարախոսությունը համաշխարհային մասշտաբի արհավիրքի հանգեցրեց։ Այս դեպքն, ի դեպ, մեկ անգամ ևս ցայտուն ցույց է տալիս, որ լոկ մեկ գաղափարախոսության մոնոպոլ գերիշխանությունը՝ անկախ աշխարհայացքային ուղղվածությունից, կարող է հանգեցնել ծանր փորձությունների ինչպես տվյալ երկրի, այնպես էլ առհասարակ համաշխարհային հանրության համար։ Սակայն ակնհայտ է և այն, որ հասարակության գիտատեխնոլոգիական, մտավոր աղքատացումը բերում է

հոգևոր դեգրադացման, ինչն էապես արգելակում, եթե չասենք՝ անհնար է դարձնում տվյալ հասարակության որևէ զարգացում։ Կարելի է փաստել, որ մտավոր և հոգևոր ոլորտների միջև գործում է կարծր հակադարձ կապ, և հասարակության կառուցողական զարգացման համատեքստում դրանք հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն։ Ուստի, այս կատեգորիաների միջև անհրաժեշտ ռեսուրսային համամասնությունների պահպանումը հարկ է ընդունել որպես ազգային անվտանգության կարևորագույն խնդիր։

ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (185 KB, հոդվածն ամբողջությամբ)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր