• am
  • ru
  • en
Версия для печати
08.10.2018

ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ

   

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Ինչպես հայտնի է, արդի ոչ գծային բնույթի գործընթացների ադեկվատ ըմբռնումը և դրանց համապատասխանորեն արձագանքելը հնարավոր են միայն ժամանակային գործոնը կամ, այլ խոսքերով՝ «ժամանակային տրիադայի» կանոնները հաշվի առնելու պարագայում։ Նման մոտեցումը ենթադրում է, որպեսզի ծագած հիմնախնդիրներին լուծում տալն ուղեկցվի հետևյալ քայլերով.

1. Ելնելով ներկայի իրողություններից՝ ըմբռնել և գնահատել հիմնախնդրի (կամ հիմնախնդիրների համախումբը) կարևորությունը, կիրառելով համալիր և միջդիսցիպլինար բնույթի վերլուծությունների մեթոդաբանությունը;

2. Ստացված արդյունքները համադրել և համեմատել անցյալում տեղի ունեցած նման նախադեպերի հետ;

3. Վերոնշյալ երկու փուլում կատարած վերլուծություններից բխող տեսակետները դիտարկել ապագայի վերաբերյալ կատարված և հնարավորինս հիմնավորված կանխատեսումների համատեքստում;

4. Հիմնախնդրի առնչությամբ անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ ձևավորված տեսանկյունների ու պատկերացումների հիման վրա մշակել խնդրի լուծմանն ուղղված գործողությունների ալգորիթմը։

Ակնհայտ է, որ ներկայացված մոտեցումը հայտնություն չէ, և այդ ոճով են գործում այն երկրներում, որոնք ունեն գիտակրթական և մտավոր կապիտալի անհրաժեշտ մակարդակ ու այդ ռեսուրսների հիման վրա ձևավորված համապատասխան «ուղեղային կենտրոնների» (ՈւԿ) համակարգ։ Նկատենք, որ նման մեթոդաբանությամբ գործելու փորձեր են կատարվում նաև զարգացող երկրներում։ Օրինակ, Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում իրագործվում են ուսումնասիրություններ պատմական հիշողության ինստիտուցիոնալացման ուղղությամբ, իսկ այդ երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կից գործում է «Ֆուտուրոլոգների ընկերակցությունը», որտեղ ներկայի զարգացումների միտումների, ինչպես նաև ապագայում սպասվող տարբեր սցենարների և ռիսկերի վերլուծության հիման վրա մշակվում են դրանց նախապատրաստվելու անհրաժեշտ գործողությունները։

ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ (հոդվածն ամբողջությամբ, 124 KB)



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր