• am
  • ru
  • en
Версия для печати
30.03.2006

Ազգայնականության դասակարգման շուրջ

   

Թամարա Վարդանյան

Ժամանակակից ազգայնականության տեսաբանները, քննարկելով նշված երև ույթի նպատակները, շարժիչ ուժերը, տարբեր աշխարհագրական միջավայրերում և պատմական ժամանակաշրջաններում նրա դրսև որման ձև երը, հաճախ տալիս են նաև տարբեր դասակարգումներ` ըստ որդեգրած չափորոշիչների։ Դասակարգումն, անկասկած, դյուրացնում է ոչ միայն խնդրի լուսաբանումը, ազգայնականության դրսև որման հնարավոր ուղղվածության ու սոցիալական ընդգրկվածության շրջանակների կանխատեսումը, այլև ընդհանուր հայեցակարգի բացահայտումը։

Ըստ ազգայնականության հայտնի տեսաբան Է.Սմիթի` ազգայնականությունը լինում է երկու հիմնական տիպի՝ տարածքային և էթնիկ։ Տարածքային ազգայնականությունը հիմնվում է քաղաքացիության հայեցակարգի վրա, իսկ էթնիկը՝ գենետիկ միասնության։ Է.Սմիթն այս երկու տիպերը, իր հերթին, բաժանում է երկու ենթատիպերի, որոնք տարանջատվում են մինչանկախացման և հետանկախացման շրջաններին բնորոշ դրսև որումներով։ Այսպես.

Տարածքային (կամ քաղաքացիական) ազգայնականության երկու ենթատիպերը`

  • մինչանկախացման շրջանի տարածքային ազգայնականությունը նպատակ ունի օտար նվաճողներին վտարել սեփական տարածքից, ստեղծել նոր ազգային պետություն։ Այս ազգայնականությունը կրում է հակագաղութային բնույթ,
  • հետանկախության շրջանի տարածքային ազգայնականության նպատակն է ստեղծել նոր «տարածքային ազգ»` նորաստեղծ պետականության սահմաններում։ Սա ինտեգրացիոն ազգայնականություն է:

Էթնիկ ազգայնականության երկու ենթատիպերը՝

  • մինչանկախացման շրջանի էթնիկ ազգայնականությունը հիմնված է էթնիկ և գենետիկ ընդհանրության հայեցակարգի վրա, նպատակ ունի անջատվել խոշոր քաղաքական միավորումից և սեփական տարածքում հիմնել նոր քաղաքական «էթնո-ազգ»։
  • հետանկախության շրջանին բնորոշ էթնիկ ազգայնական շարժումների հիմքում նույնպես ընկած է էթնիկ և գենետիկ ընդհանրության հայեցակարգը, բայց այն նպատակ ունի արդեն գոյություն ունեցող պետական միավորման տարածքից դուրս ապրող իրեն ազգակից խմբերին ներառել իր կազմի մեջ` ստեղծելով մեկ հզոր ազգային պետություն։ Այս ազգայնականությունը կոչվում է նաև համաազգայնականություն, օր.՝ համաթուրանականություն, համասլավոնականություն և այլն:

Միաժամանակ, քաղաքացիական (կամ տարածքային) և էթնիկ ազգայնականությունների մասին խոսելիս, Է.Սմիթը նշում է, որ իրենց դրսև որումներում «մաքուր» քաղաքացիական կամ «մաքուր» էթնիկ ազգայնականություն չկա, «ցանկացած ազգայնականություն ունի ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ էթնիկ տարրեր՝ տարբեր չափերով ու տարբեր ձև երով»։

Իսկ ազգայնականության տեսաբան Ջ.Բրեյլիի մոտ ազգայնականությունը դասակարգման է ենթարկվել` ելնելով պետականության հանդեպ այդ շարժման ունեցած դիրքորոշումից։ Նա առանձնացնում է ազգայնականության երեք տիպ. անջատողական՝ ուղղված գոյություն ունեցող պետությունից անջատվելուն, բարեփոխական՝ ուղղված գոյություն ունեցող պետությանն ավելի ազգային բնույթ տալուն, միավորող (իռեդենտիկ)՝ ուղղված մի քանի պետությունների միավորմանը կամ որև է պետության մի մասի միավորմանն այլ պետությանը։

Ուսումնասիրողներից Մ.Հեչթերն առանձնացնում է ազգայնականության չորս տիպ.

  1. Պետականաստեղծ ազգայնականություն (State-building nationalism), երբ պետությունը գիտակցաբար իրականացնում է մշակութային տարբեր տարածքների կամ հանրույթների ձուլման քաղաքականություն` միատարր պետականություն ստեղծելու նպատակով (որպես օրինակ կարելի է բերել «օսմանյան ազգի», «սովետական ժողովրդի» կամ «ամերիկյան ազգի» կերտման, թերև ս չհաջողված, գործընթացները):
  2. Ծայրամասային (գավառական) ազգայնականություն (Peripheral nationalism)։ Այս տիպը ծայրամասերում ապրող մշակութային կամ այլ առանձնահատկություններ ունեցող հանրույթների կենտրոնից անջատվելու ձգտումն է՝ սեփական ինքնավարությունը կամ պետությունը ստեղծելու նպատակով (օրինակ, Քվեբեկը՝ Կանադայից, Կատալոնիան՝ Իսպանիայից, Շոտլանդիան՝ Անգլիայից, Աբխազիան և Հարավային Օսիան՝ Վրաստանից և այլն):
  3. Իռեդենտիկ ազգայնականություն (Irredentist nationalism), երբ որև է պետություն ցանկանում է իր տարածքը մեծացնել ի հաշիվ իրեն սահմանակից պետության, որտեղ բնակվում են իր արյունակից էթնիկ հանրույթները (օրինակ՝ Հյուսիսային Իրանում բնակվող ադրբեջանցիները Ադրբեջանի համար, նախկին ԽՍՀՄ տարածքում ապրող թյուրքալեզու ազգությունները Թուրքիայի համար և այլն):
  4. Միավորող ազգայնականություն (unification nationalism), երբ երկու քաղաքականորեն անջատ, բայց մշակութային տեսակետից իրար նման միավորներ ձգտում են քաղաքական միավորման մեկ պետականության սահմաններում (օրինակ՝ տրոհված գերմանական իշխանությունների միավորումը մեկ պետության սահմաններում՝ 1871թ., Իտալիայի միավորումը՝ 1860թ., ներկա փուլում ՀՀ և ԼՂՀ վերամիավորումը և այլն):

Փաստորեն, ուսումնասիրողների մոտ ազգայնականության դասակարգումը տարբերվում է դասակարգման համար որդեգրած չափորոշիչների բազմազանությամբ։ Եթե Է.Սմիթն առաջնորդվում է ազգայնականության հայեցակարգային հիմքերով, Ջ.Բրեյլին՝ պետականության հանդեպ ունեցած դիրքորոշմամբ, ապա Մ.Հեչթերը՝ շարժման նպատակներով։ Այդուհանդերձ, մեթոդաբանական այս բազմազանությունը մեծապես հարստացնում է ազգայնականության տեսական ուսումնասիրությունը։

* * *

Այժմ դիտարկենք ժամանակակից հայկական ազգայնականության ընդհանուր հայեցակարգը։

Ինչպես իրավացիորեն նշում է ժամանակակից ուսումնասիրողներից մեկը` պատմական գիտությունների դոկտոր Վ.Ա. Շնիրելմանը, «հայերի մոտ ընդհանրության զգացումը կապվում է, առաջին հերթին, էթնիկ հիմքով միավորված ազգի գաղափարի հետ»։

Հայկական ազգայնականությունն առավելապես հիմնված է էթնիկության վրա, և հայության ներսում էթնիկ բաղադրիչներն ունեն ամուր հիմքեր։ Ըստ Լ.Շանթի՝ հայ տեսակի ընդհանրական բաղադրիչներն են ծագումը, հայրենիքը, ֆիզիկական և հոգեկան կազմը, անցյալը, լեզուն, կրոնը, պետությունը, արվեստը, որոնցով ամբողջականանում է ազգը։

Ըստ Գ.Նժդեհի Ցեղակրոն ուսմունքի՝ «Ազգայնականության երկու ձև երից - ազգայնական անհատապաշտություն և եսապաշտություն, ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար և արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը և պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը։ Ցեղակրոնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի և առաջադիմության բարձր սկզբունքներին»։ Փաստորեն, Ցեղակրոնությունը մերժում է ազգայնական եսապաշտությունը՝ ազգայնամոլությունը, և ողջունում բնական, առողջ ազգայնականությունն` իբրև համամարդկային արժեք։

Միաժամանակ, հայկական ազգայնականությունն ունի նաև պետական (քաղաքացիական) ազգայնականության տարրեր, քանի որ պետականությունն ընկալվում է որպես էթնիկ տեսակի պահպանման և վերարտադրության լավագույն մոդել` ինչպես մինչանկախացման, այնպես էլ հետանկախության շրջանում։ Բայց հայկական ազգայնականության հայեցակարգի պետական բաղադրիչն, անշուշտ, չի սահմանափակվում ներկայիս ՀՀ տարածքով, այլ ընդգրկում է ամբողջական հայրենիքը` ողջ Հայկական բարձրավանդակը։

Այսպիսով, ելնելով ազգայնականության վերը բերված ընդհանուր դասակարգումից, պետք է ասել, որ հայկական ազգայնականությունը չի սահմանափակվում մեկ կամ երկու բաղադրիչներով։ Առավելապես լինելով էթնիկ` այն միաժամանակ ունի ե՛ւ տարածքային (որը պայմանավորված է բնական Հայրենիքի տարածքով), ե՛ւ պետական (պայմանավորված ազգային պետությունն իբրև արդյունավետ միջոց ունենալու հանգամանքով) բաղադրիչներ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր